- Yield: 15 րոպե անց
- Prep Time: 20 minutes
- Cook Time: 12 minutes
Շոկոլադե ” Whoopie”
Բաղադրիչներ
- կարագ - 100 գր
- կաթ - 100 մլ
- եղեգնաշաքար - 110 գր
- ձու - 1 հատ
- վանիլին - 1 գր
- փխրեցուցիչ - 5 գր
- կակաո - 5 ճ/գդ
- ալյուր - 150 գր
- շաքարի փոշի - 3 ճ/գդ
- սերուցք 30-35% յուղայնությամբ - 200 մլ
Քայլերի հաջորդականություն
- Ալյուրը, կակաոյի փոշին, փխրեցուցիչն ու վանիլինը բաժակի մեջ խառնում ենք իրար։
- Փափկեցրած կարագն ու շագանակագույն շաքարավազը խառնում ենք իրար։
Ավելացնում ենք ձուն: Այնուհետև կարագով զանգվածին գդալ-գդալ ավելացնում ենք չոր խառնուրդը։ - Հաջորդաբար լցնում ենք նաև տաք կաթը։
- Պետք է այսպիսի խմոր ստացվի։
- Խմորը ճաշի գդալով լցնում ենք յուղով պատված տապակի մեջ և հավասարեցնում, որպեսզի թխվածքաբլիթները նույն չափի լինեն։
- Այնուհետև տապակը տեղափոխում ենք 180 աստիճան տաքացրած ջեռոցի մեջ և 12 րոպե թխում։ Թխվելուց հետո թխվածքաբլիթները սառեցնում ենք։
- Սերուցքը շաքարի փոշու հետ հարում ենք։
- Խոհարարական փաթեթի միջոցով կրեմը լցնում ենք թխվածքաբլիթի վրա, հետո վրայից երկրորդ թխվածքաբլիթով ծածկում։
- Մոտավորապես 7 թխվածքաբլիթ է ստացվում։ Շատ համեղ շոկոլադե թխվածքաբլիթ , անպայման փորձեք։ Հաճելի թեյախմություն։
Շոկոլադե թխվածքաբլիթ պատրաստելիս, եթե սերուցք չունենք, կարող ենք եփովի կրեմ պատրաստել և թխվածքաբլիթները դրանցով միացնել իրար 🙂
Թողնել պատասխան
Մուտք եղեք: