

- Yield: 1-2 ժամ անց
- Prep Time: 35 minutes
- Cook Time: 35 minutes
Շոկոլադով և գետնանուշով կոնֆետ
Բաղադրիչներ
- խտացրած կաթ - 200 գր
- շոկոլադ սև - 240 գր
- սոդա - 1/4 թ/գդ
- Ընկուզային շերտի համար՝
- խտացրած կաթ - 200 գր
- շոկոլադ սպիտակ - 200 գր
- գետնանուշի կարագ (арахисовое масло) - 110 գր
- սոդա - 1/4 թ/գդ
Քայլերի հաջորդականություն
- Վերցնում ենք երկու կաթսա, մեկի մեջ լցնում ենք խտացրած կաթն ու սև շոկոլադը, որից հետո ավելացնում ենք սոդան:
- Երկրորդ կաթսայի մեջ լցնում ենք խտացրած կաթը, սպիտակ շոկոլադն ու գետնանուշի մածուկը և ավելացնում ենք սոդան:
- Սև շոկոլադով կաթսան դնում ենք միջին ուժգնության կրակին: Ձեռքի հարիչով անընդհատ հարում ենք այնքան, մինչև շոկոլադը հալչի և կրակից վերցնում ենք:
- Լցնում ենք յուղաթուղթ փռած ձևամանի մեջ և հավասարեցնում:
- Նույն կերպ հալեցնում ենք սպիտակ շոկոլադը: Լցնում ենք սև շոկոլադի վրա ու հավասարեցնում:
- 1-2 ժամով տեղափոխում ենք սառնարան, որպեսզի լավ սառչի: Խորանարդաձև կտրատում ենք ու մատուցում: Կոնֆետները ցանկալի է պահել սառնարանում:
Այսպիսի համեղ կոնֆետ պատրաստելու համար այնքան քիչ ժամանակ է պետք, որ դա կարելի է անել նույնիսկ աշխատանքից հետո 🙂
Թողնել պատասխան
Մուտք եղեք: