- Yield: 3-4 ժամ հետո
- Prep Time: 3ժ 40 րոպե
- Cook Time: 1ժ 20 րոպե
Շոկոլադով եվ մեղրով տորթ
Բաղադրիչներ
- Բլիթների համար՝
- մեղր - 150 գր
- շաքարավազ - 200 գր
- կարագ - 100 գր
- սոդա - 1 թ/գ
- ձու - 2 հատ
- կակաոյի փոշի - 40 գր
- կաթ - 10 մլ
- ալյուր - 600 գր
- Կրեմի համար՝
- սերուցք (33% յուղ.) - 500 մլ
- շոկոլադ դառը - 200 գր
- նուտելլա - 150 գր
- Գանաշի համար՝
- շոկոլադ դառը - 100 գր
- սերուցք (33% յուղ.)
Քայլերի հաջորդականություն
- Նախապատրաստում ենք կրեմը: Մանր կտրատում ենք շոկոլադը:
- Սերուցքը հասցնում ենք եռման վիճակի և ավելացնում շոկոլադը:
- Թողնում ենք ` մի երկու րոպե մնա, այնուհետև խառնում ենք:
- Դնում ենք սառնարանում մնա 3-4 ժամ, իսկ ավելի լավ է` ամբողջ գիշերը:
- Պատրաստում ենք խմորը: Փլավքամիչի մեջ խառնում ենք շաքարը, մեղրն ու կարագը: Դնում ենք կրակին ու տաքացնում ենք խառնելով` մինչև կարագն ու շաքարը հալվեն: Վերցնում ենք կրակի վրայից ու ավելացնում սոդան:
- Խառնում ենք ու սպասում` մինչև ռեակցիան գրեթե լիովին ավարտվի:
- Զուգահեռաբար կակաոն եփում ենք եռացող կաթի հետ:
- Միացնում ենք մեղրային ու շոկոլադային զանգվածները, ավելացնում ձվերն ու հարում` մինչև համասեռ զանգված դառնա:
- Ավելացնում ենք ալյուրն ու խառնում խմորը: Այն բավականին կպչուն է լինելու:
- Խմորին ալյուր ենք անում, գլանաձև բացում: Բաժանում ենք 20 մասի:
- Ամեն մի մասը բացում ենք յուղաթղթի վրա ու կտրտում: Ծակծկում ենք պատառաքաղով: 6-7 րոպե թխում ենք 180 աստիճան տաքացրած ջեռոցում:
- Սառնարանից հանում ենք շոկոլադով սերուցքը և հարում` մինչև փրփրուն վիճակի դառնա: Ավելացնում ենք նուտելլան և խառնում` մինչև համասեռ զանգված դառնա: Շերտավորում ենք բլիթի կրեմով ու դրանով էլ պատում ենք կողքերը:
- Պատրաստում ենք գանաշը: Մանր կտրտում ենք շոկոլադը; Սերուցքը հասցնում ենք եռման վիճակի ու լցնում շոկոլադի մեջ: Թողնում ենք մնա մի երկու րոպե, հետո խառնում ենք: Գանաշը լցնում ենք տորթի վերնամասին: Թողնում ենք, որ տորթը սառնարանում մնա 3-4 ժամ, իսկ էլ ավելի լավ կլինի` ողջ գիշերը:
- Մատուցում ենք:
Ի տարբերություն դասական մեղրով տորթի՝ մեղրի համն այնքան էլ շեշտված չէ, այլ լրացված է շոկոլադի համով: Ստացվում է համեղ ու համաչափ համով սքանչելի տորթ:
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք:
Շնորհակալություն բախադրատոմսի համար: Սակայն, ցանկալի կլիներ, որ այդքան մանրամասը նկարագրեիք 12-րդ քայլը՝ շոկոլադով սերուցքի կրեմը, քանի որ մի քիչ անծանոթ է այն Հայաստանի պայմաններում:
Sericqe taqacnum eq, lcnum shokoladi vra apa xarnum vor stacvi miaser zangvac, dnum eq sarnaran vor sarchi, ayn pndanum e, erb pndana harum eq harichov ev avelacnum eq Nutella
Isk karox enq 26 tokosanoc slivki ogtagorcel?
Սիրելի Մարինե, եթե սերուցքը չի պարունակում խառնուրդներ, ապա այն կարելի է հարել միայն սկսած 33% յուղայնությունից (իհարկե, այն պետք է սառը լինի և ցանկալի է շաքարավազով հարել)։
Իսկ եթե հատուկ հարելու համար նախատեսված սերուցքներից է (այն տուփով սերուցքներից, որոնք այժմ վաճառվում են սուպերմարկետներում, սովորաբար վրան նկարված է լինում հարած սերուցք), ապա այդ դեպքում կարող է և ավելի ցածր յուղայնություն ունենալ, քանի որ դրանք արդեն իսկ պարունակում են կայունացնող նյութեր և շատ ավելի հեշտ են հարվում: 🙂