

- Yield: 4 ժամ անց
- Prep Time: 30 minutes
- Cook Time: 30 minutes
Շոկոլադով և ընկույզով մյուսլի
Բաղադրիչներ
- վարսակի փաթիլներ (հերկուլես) - 300 գր
- կոկոսի քերուկ - 100 գր
- ընկույզ - 150 գր
- չիր - 150 գր
- եղեգնաշաքար - 100 գր
- մեղր - 100 գր
- կարագ - 2 ճ/գդ
- աղ - 1 պտղունց
- վանիլին - 1 պտղունց
- շոկոլադ սև - 100 գր
Քայլերի հաջորդականություն
- Վարսակի փաթիլներն ու կոկոսի քերուկը խառնում ենք, լցնում ձևամանի մեջ, տարածում ու 10-12 րոպեով տեղափոխում ենք նախօրոք 190 աստիճան տաքացրած ջեռոցը (անընդհատ խառնում ենք, որպեսզի զանգվածը չայրվի):
Պատրաստում ենք օշարակը: Եղեգնաշաքարը, կարագը, մեղրը, վանիլինն ու աղը լցնում ենք ամանի մեջ և մարմանդ կրակին տաքացնում, մինչև ստանանք համասեռ զանգված:
- Մեկ այլ ամանի մեջ լցնում ենք վարսակի փաթիլները, կոկոսի քերուկը, չրերն ու ընկույզները և վրան ավելացնում օշարակը:
- Ձևամանը ծածկում ենք փայլաթիթեղով, այնուհետև լցնում ենք մյուսլին և ձեռքերով տարածում:
- Վրան լցնում ենք շոկոլադի կտորները և ծածկում ենք յուղաթղթով: Այնուհետև վրան ծանրություն ենք դնում ու 3-4 ժամով տեղափոխում սառնարան: Ժամանակը լրանալուն պես ծանրությունն ու յուղաթուղթը հանում ենք և մյուսլին կտորների բաժանում:
- Ահա և վերջ:
Իսկ Դուք Մյուսլի սիրու՞մ եք 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք: