- Yield: 1 ժամ անց
- Prep Time: 40 minutes
- Cook Time: 40 minutes
Շոկոլադով և խնձորով տորթ
Բաղադրիչներ
- կարագ - 200 գր
- շաքարավազ - 190 գր
- ձու - 4 հատ
- վանիլին - 1 պտղունց
- ալյուր - 200 գր
- փխրեցուցիչ - 8 գր
- դարչին - 1 ճ/գդ
- կակաո - 2 ճ/գդ
- ընկույզ - 80 գր
- լիկյոր - 50 մլ
- խնձոր - 3 հատ
- Ջնարակի համար՝
- շոկոլադ սև - 100 գր
- սերուցք 30-35% յուղայնությամբ - 3 ճ/գդ
- կարագ - 20 գր
Քայլերի հաջորդականություն
- Խնձորները խորանարդաձև կտրատում ենք, վրան լցնում լիկյորն ու 1 ժամով մի կողմ դնում:
- Պատրաստում ենք խմորը: Կարագը, շաքարավազն ու վանիլինը հարում ենք: Այնուհետև հատ առ հատ ավելացնում ենք ձվերը և փխրեցուցիչի հետ մաղած ալյուրը: Այս ամենից հետո լցնում ենք դարչինը, կակաոն ու նախօրոք մանրացրած ու տապակած ընկույզները: Զանգվածը լավ խառնում ենք և խմոր պատրաստում:
- Վերջում ավելացնում ենք լիկյորով խնձորները, խմորը լցնում յուղաթղթապատ ձևամանի մեջ և թխում նախօրոք 180 աստիճան տաքացրած ջեռոցում՝ 35-40 րոպե:
- Պատրաստում ենք ջնարակը: Շոկոլադը, սերուցքն ու կարագը գոլորշու վրա հալեցնում ենք այնքան, մինչև համասեռ զանգված ստանանք: Ջնարակը լցնում ենք խմորի վրա:
- Տորթը կարող ենք զարդարել ընկույզով կամ բեզեով, որի բաղադրատոմսը կարող եք գտնել այստեղ :
- Ահա և վերջ:
Համեղ տորթ ստացվեց , որը կարող ենք վայելել մեկ բաժակ սուրճի հետ 🙂
Թողնել պատասխան
Մուտք եղեք: