- Yield: 1 ժամ անց
- Prep Time: 20 minutes
- Cook Time: 45 minutes
Շոկոլադե կեքս
Բաղադրիչներ
- կարագ - 150 գր
- շոկոլադ դառը - 90 գր
- ջուր - 240 մլ
- կակաոյի փոշի - 30 գր
- ձու - 3 հատ
- աղ - 1 պտղունց
- շաքարավազ - 200 գր
- փխրեցուցիչ - 2,5 թ/գ
- վանիլին - 0,5 թ/գ
- ալյուր - 300 գր
Քայլերի հաջորդականություն
- Շոկոլադը մանրացնում ենք, ավելացնում ենք փափկած կարագը։
- Այնուհետև ավելացնում ենք եռացրած ջուրը և 5 րոպե թողնում ենք, որպեսզի շոկոլադն ու կարագը հալչեն տաք ջրի մեջ։
- Ստացված խառնուրդը հարում ենք՝ վերածելով միասեռ զանգվածի։ Ավելացնում ենք շաքարավազն ու կակաոյի փոշին։
- Հարում ենք այնքան, մինչև շաքարավազն ու կակաոն լուծվեն, ապա ավելացնում ենք վանիլինը։
- Շոկոլադե զանգվածին հատ-հատ ավելացնում ենք ձուն և յուրաքանչյուրից հետո լավ հարում ենք։ Այնուհետև մոտ 1 բաժակ պահում ենք կեքսը զարդարելու համար։
- Այնուհետև ավելացնում ենք մաղով անցկացրած ալյուրը, փխրեցուցիչը, աղն ու շարունակում ենք հարել։
- Պետք է ստացվի այսպիսի զանգված։
- Շոկոլադե զանգվածը լցնում ենք ձևամանի մեջ։ Եթե այն մետաղից, է ապա կարագապատում ու ծածկում ենք պերգամենտով։
Թխում ենք 45 րոպե 170 աստիճան տաքացրած ջեռոցում։
- Պատրաստ լինելուց հետո անմիջապես հանում ենք ձևամանից։
- Առանձնացրած շոկոլադե զանգվածը լցնում ենք կեքսի վրա, թողնում ենք, որ մի փոքր հանգստանա, ապա պահում ենք սառնարանում։
Բարի վայելում։
Թողնել պատասխան
Մուտք եղեք: