- Yield: 4 ժամ անց
- Prep Time: 35 minutes
- Cook Time: 1ժ 15 րոպե
Շոկոլադով և մեղրով տորթ
Բաղադրիչներ
- Շերտերի համար՝
- մեղր - 150 գր
- ալյուր - 200 գր
- շաքարավազ - 150 գր
- սոդա - 1 թ/գդ
- ձու - 2 հատ
- կակաո - 40 գր
- կաթ - 100 մլ
- ալյուր - 600 գր
- Կրեմի համար՝
- սերուցք 30-35% յուղայնությամբ - 500 մլ
- շոկոլադ սև - 200 գր
- նուտելլա - 150 գր
- Ջնարակի համար՝
- շոկոլադ սև - 100 գր
- սերուցք 30-35% յուղայնությամբ - 60 մլ
Քայլերի հաջորդականություն
- Պատրաստում ենք շերտերը: Շոկոլադը մանրացնում ենք, սերուցքը եռացնում ենք և լցնում շոկոլադի վրա: Մի քանի րոպե թողնում ենք այդպես, այնուհետև խառնում և 3-4 ժամ (կամ ողջ գիշեր) տեղափոխում ենք սառնարան:
- Պատրաստում ենք խմորը: Կաթսայի մեջ լցնում ենք շաքարավազը, կարագն ու մեղրը և մարմանդ կրակին եփում մինչև համասեռ զանգվածի առաջացումը: Այնուհետև հանում ենք կրակից և ավելացնում սոդան:
Մեկ այլ ամանի մեջ եռացնում ենք կաթն ու կակաոն:
- Միաձուլում ենք մեղրային և շոկոլադային զանգվածները, ավելացնում ձվերը և խառնում մինչև համասեռ զանգվածի առաջացումը: Ավելացնում ենք ալյուրը և խմոր հունցում:
- Խմորն ալրապատում ենք և խողովակներ ձևավորում ու 12 մասի բաժանում:
- Յուրաքանչյուր մասը յուղաթղթի վրա գրտնակում ենք և պատառաքաղով ծակծկում:
Յուրաքանչյուրը թխում ենք 180 աստիճան տաքացրած ջեռոցում 6-7 րոպե:
- Սառնարանից հանում ենք սերուցքային և շոկոլադային խառնուրդն ու հարում: Ավելացնում ենք նուտելլան և կրկին հարում:
Շերտերը կրեմապատում ենք, այնուհետև կրեմ քսում նաև տորթի կողքերին:
Պատրաստում ենք ջնարակը:
Շոկոլադը հալեցնում ենք, ավելացնում եռացրած սերուցքն ու համասեռ զանգված ստանում:
- Տորթը ջնարակապատում ենք և 3-4 ժամով տեղափոխում սառնարան:
Շոկոլադով և մեղրով տորթ … ամեն ինչ ասված է 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք:
Скажите мне пожалуйста как можно приготовить торт ,воздушный сникерс,,спасибо вам большое
Здравствуйте, вот рецепт Cникерса 🙂
http://www.cooks.am/%D5%BF%D5%B8%D6%80%D5%A9-%D5%BD%D5%B6%D5%AB%D5%AF%D5%A5%D6%80%D5%BD/