- Yield: 2 ժամ անց
- Prep Time: 15 minutes
- Cook Time: 10 minutes
Շոկոլադով ու գետնանուշով պոմադկա
Բաղադրիչներ
- խտացրած կաթ - 200 գր
- շոկոլադ սև - 240 գր
- սոդա - 1/4 թ/գ
- Կրեմի համար՝
- խտացրած կաթ - 200 գր
- շոկոլադ սպիտակ - 200 գր
- գետնանուշի կարագ (арахисовое масло) - 110 գր
- սոդա - 1/4 թ/գ
Քայլերի հաջորդականություն
- Վերցնում ենք երկու կաթսա։ Առաջինի մեջ լցնում ենք խտացրած կաթը, սև շոկոլադն ու սոդան։
- Երկրորդ կաթսայի մեջ լցնում ենք խտացրած կաթը, սպիտակ շոկոլադը, գետնանուշի կարագն ու սոդան։
- Առաջին կաթսան դնում ենք կրակի վրա, հալեցնում ենք ու հանում կրակի վրայից։
- Լցնում ենք յուղաթղթապատ ձևամանի մեջ և հավասարապես տարածում ենք։
- Նույն ձևով կրակի վրա հալեցնում ենք սպիտակ շոկոլադով զանգվածն ու լցնում առաջին շերտի վրա՝ հավասարապես տարածելով։
- 1-2 ժամ թողնում ենք սառնարանում, ապա հանում ենք, կտրում ու հյուրասիրում։
Թողնել պատասխան
Մուտք եղեք: