- Yield: 1 ժամ անց
- Prep Time: 60 minutes
Շոկոլադով ու ընկույզով պահքային տորթ
Բաղադրիչներ
- Կրեմի համար՝
- ագար-ագար - 1/2 թ/գ
- ընկույզ - 150 գր
- բանան - 2 հատ
- հյութ բալի - 100 մլ
- շոկոլադ - 200 գր
- Խմորի համար՝
- ընկույզ - 150 գր
- հյութ բալի - 50 մլ
- չամիչ - 1 բաժակ
Քայլերի հաջորդականություն
- Պատրաստում ենք խմորը, որի համար չամիչն ու նարնջի ձողիկները լցնում ենք բալի հյութի մեջ ու 30 րոպե թողնում այդպես։ Տապակած ընկույզը վերածում ենք մանրփշրանքների։ Այնուհետև ավելացնում ենք չամիչն ու ցուկատները առանց հյութի և ամբողջ զանգվածը բլենդերով հարում ենք։
- Ձևամանն ամբողջովին պատում ենք յուղաթղթով և որպեսզի յուղաթուղթը չտեղաշարժվի այն պատում ենք բուսայուղով։
- Ձևամանի հատակն ու եզրերը պատում ենք խմորային զանգվածով, ծածկում ենք սննդային պոլիէթիլենային թաղանթով ու 30 րոպե թողնում ենք սառնարանում։
- Շոկոլադը բաժանում ենք մանր կտորների, լցնում ենք առանձին տարայի մեջ, ավելացնում ենք բալի հյութը։
- Շոկոլադը հալեցնում ենք՝ ստանալով միասեռ զանգված։
- Ընկույզը մանրացնում ենք՝ վերածելով փշուրանման զանգվածի։
- Բանանները հարում ենք բլենդերով ու վերածում խյուսի։ Շոկոլադե զանգվածին ավելացնում ենք բանանն ու ընկույզը և զգուշորեն խառնում ենք։
- Ստացված զանգվածին ավելացնում ենք ագար-ագարն ու կրկին խառնում ենք, որից հետո թողնում ենք, որ սառչի։
- Ձևամանը դուրս ենք բերում սառցախցիկից, լցնում ենք միջուկն ու հավասարապես տարածում ենք։
- Տորթը պատում ենք ընկույզով, մեկ ժամ թողնում ենք սառնարանում, ապա մատուցում։
- Պահքային տորթը պատրաստ է։
Թողնել պատասխան
Մուտք եղեք: