- Yield: 1 ժամ անց
- Prep Time: 15 minutes
- Cook Time: 1ժ 10 րոպե
Շոկոլադով ու կոկոսով կեքս
Բաղադրիչներ
- ալյուր - 250 գր
- կարագ - 220 գր
- շաքարավազ - 200 գր
- թթվասեր - 50 գր
- կոկոսի քերուկ - 50 գր
- ձու - 3 հատ
- վանիլային շաքար - 2 թ/գ
- փխրեցուցիչ - 1.5 թ/գ
- աղ - 1 պտղունց
- շոկոլադ - 30 գր
- սերուցք - 1 ճ/գ
- Ինչպես նաև`
- շոկոլադ - 50 գր
- սերուցք - 2-3 ճ/գ
- կոկոսի քերուկ - ըստ ճաշակի
Քայլերի հաջորդականություն
- Փափկած կարագը, շաքարավազը, վանիլային շաքարը, աղը լցնում ենք առանձին տարայի մեջ ու հարում ենք:
- Հատ-հատ ավելացնում ենք ձուն, այնուհետև թթվասերը, կոկոսի քերուկն ու կրկին հարում ենք:
- Ալյուրն ու փխրեցուցիչը խառնում և ավելացնում ենք զանգվածին:
- Շոկոլադն ու սերուցքը հալեցնում ենք: Կարող եք հալեցնել այս եղանակով:
- Խմորի 1/3 մասին ավելացնում ենք շոկոլադն ու թեթևակի հարում ենք միասեռ զանգված ստանալու համար:
- Ձևամանը (22 սմ տրամագծով) կարագապատում ենք, լցնում ենք մի քիչ սպիտակ խմորից, ապա` ամբողջ շոկոլադե զանգվածը:
- Վրան ավելացնում ենք մնացած սպիտակ խմորն ու հավասարեցնում ենք:
- Թխում ենք 60-70 րոպե 170 աստիճան տաքացրած ջեռոցում:
- Այնուհետև հանում ենք ջեռոցից և թողնում ենք, որ սառչի:
- Շոկոլադը սերուցքի հետ հարում ենք, սերուցքն ավելացնում ենք աստիճանաբար, որպեսզի ստացվի թեթևակի պնդությամբ զանգված: Կեքսը պատում ենք ստացված զանգվածով և կոկոսի քերուկով:
- Ահա թե ինչ ախորժալի տեսք ունի այն մատուցելիս:
Ստացվում է շատ համեղ ու նրբահամ կեքս, որը կարող եք վայելել մեկ բաժակ համեղ թեյի կամ սուրճի հետ:
Թողնել պատասխան
Մուտք եղեք: