Շոկոլադով ու մեղրով տորթ
Բաղադրիչներ
- Խմորի համար՝
- ալյուր - 330 գր
- մեղր - 150 գր
- կարագ - 100 գր
- շաքարավազ - 100 գր
- կակաոյի փոշի - 20 գր
- ձու - 3 հատ
- սոդա - 1.5 թ/գ
- Կրեմի համար՝
- թթվասեր - 100 գր
- շաքարի փոշի - 200-250 գր
- վանիլային շաքար - 10 գր
- շոկոլադ սպիտակ - 60 գր
- մեղր
Քայլերի հաջորդականություն
- Մեղրը, կարագը և շաքարավազը լցնում ենք տարայի մեջ և հալեցնում ենք թույլ կրակի վրա՝ ժամանակ առ ժամանակ խառնելով, որպեսզի ստանանք միասեռ զանգված:
- Ավելացնում ենք սոդան ու խառնում ենք:
- Ձուն թեթևակի հարում ենք և ավելացնում մեղրային զանգվածին:
- Ավելացնում ենք ալյուրն ու կակաոն և խառնում ենք: Պետք է ստացվի կպչուն խմոր:
- Խմորը բաժանում ենք 5 մասի, ձևամանը կարագապատում ենք և փորձում ենք ստանալ 25x30 չափի ուղղանկյունաձև խմորաշերտեր: Դա կարելի է անել՝ յուղաթղթի վրա նախօրոք խմորաշերտի չափերը գծելով, որը կօգնի ստանալ հավասարաչափ ուղղանկյուններ:
- Խմորաշերտերը պատառաքաղի օգնությամբ ծակծկում ենք:
- Յուրաքանչյուր խմորաշերտ թխում ենք 3-6 րոպե 180 աստիճան տաքացրած ջեռոցում:
Պատրաստ խմորաշերտերը կիսում ենք երկու հավասար մասերի՝ ստանալով 10 շերտ, որից երկուսը թողնում ենք ձևավորելու համար, իսկ մնացած ութը՝ տորթի:
- Առանձին տարայի մեջ թթվասերին ավելացնում ենք շաքարի փոշին ու վանիլային շաքարը և զգուշորեն խառնում ենք առանց հարելու:
- Բոլոր խմորաշերտերը պատում ենք կրեմով:
- Վերին շերտը պատում ենք շոկոլադով, որի համար սպիտակ շոկոլադը հալեցնում ենք:
- Ստացված շոկոլադի զանգվածը լցնում ենք պղպջակավոր թաղանթի վրա և թողնում ենք սառնարանում:
- Շոկոլադն առանձնացնում ենք թաղանթից:
- Շոկոլադի շերտը դնում ենք տորթի վրա, կողքերը պատում ենք բլենդերով հարած խմորի փշրանքներով, ապա դնում ենք սաքռնարանի մեջ: Կլոր անցքերում լցնում ենք հալեցրած մեղր: Կարելի է զարդարել նաև շոկոլադե մեղուներով:
Թողնել պատասխան
Մուտք եղեք: