- Prep Time: 20 minutes
- Cook Time: 30 minutes
Շոկոլադով ու նարնջով կարկանդակ
Բաղադրիչներ
- ալյուր - 300 գր
- կաթ - 200 մլ
- շաքարավազ - 150 գր
- բուսայուղ - 100 մլ
- ձու - 1 հատ
- կակաոյի փոշի - 3 ճ/գ
- փխրեցուցիչ - 2 թ/գ
- վանիլային շաքար - 2 թ/գ
- նարնջի կեղև - 1 հատ
- Անուշահյութի համար՝
- ջուր - 100 մլ
- շաքարավազ - 50 գր
- հյութ նարինջի - 200 մլ
- կոնյակ - 2 ճ/գ
- Գլազուրի համար՝
- կաթ - 100 մլ
- կակաոյի փոշի - 4 ճ/գ
- շաքարավազ - 4 ճ/գ
- բուսայուղ - 2 ճ/գ
Քայլերի հաջորդականություն
- Նարնջի կեղևն անցկացնում ենք քերիչով:
- Կաթը, կարագը, ձուն, նարնջի կեղևը, շաքարավազն ու վանիլային շաքարը լցնում ենք տարայի մեջ:
- Մեկ այլ տարայի մեջ խառնում ենք ալյուրը, կակաոյի փոշին ու փխրեցուցիչը:
- Ստացված երկու զանգվածները զգուշորեն խառնում ենք:
- Խմորը լցնում ենք ձևամանի մեջ (25x25 սմ) ու հավասարեցնում ենք: Թխում ենք 20-30 րոպե 180 աստիճան տաքացրած ջեռոցում:
- Պատրաստում ենք անուշահյութը, որի համար ջուրն ու շաքարավազը լցնում ենք կաթսայի մեջ ու եփում ենք, որից հետո թողնում ենք, որ սառչի:
- Նարնջի հյութը քամում ենք:
- Անուշահյութին ավելացնում ենք հյութն ու կոնյակը և խառնում ենք:
- Արդեն պատրաստ պիրոգը հանում ենք ջեռոցից, փայտիկի օգնությամբ անցքեր ենք բացում ու պատում ենք անուշահյութով:
- Գլազուրի համար նախատեսված բոլոր բաղադրիչները լցնում ենք կաթսայի մեջ, դնում ենք թույլ կրակի վրա ու անընդհատ խառնում, որպեսզի ստացվի միասեռ զանգված:
- Գլազուրը թեթևակի սառեցնում ենք, լցնում ենք կարկանդակի վրա ու հավասարապես տարածում, որից հետո թողնում ենք, որ սառչի, ապա կտրատում ենք ու մատուցում:
- Կարելի է զարդարել նարնջի կտորներով:
Փափուկ, նուրբ շոկոլադե կարկանդակը նարնջի համով անկասկած կդառնա 1 բաժակ թեյի կամ սուրճի հետ վայելելու ամենահամեղ լրացումը:
Թողնել պատասխան
Մուտք եղեք: