- Yield: 2-3 ժամ անց
- Prep Time: 20 minutes
Շոկոլադով ու սպիտակաձավարով դեսերտ
Բաղադրիչներ
- թխվածքաբլիթ - 8-12 հատ
- կաթ - 500 մլ
- խտացրած կաթ եփված - 380 գր
- սպիտակաձավար - 150 գր
- կարագ - 100 գր
- աղ - 1 պտղունց
- Գլազուրի համար՝
- շոկոլադ սև - 75 գր
- կաթ - 75 մլ
- շաքարավազ - 1 ճ/գ
- օսլա (крахмал) - 1 թ/գ
Քայլերի հաջորդականություն
- Կաթը լցնում ենք կաթսայի մեջ, ավելացնում ենք եփած խտացրած կաթն ու դնում ենք մեղմ կրակի վրա։ Եփում ենք այնքան, մինչև խտացրած կաթը լուծվի, ապա հասցնում ենք եռման աստիճանի։ Ավելացնում ենք աղը, սպիտակաձավարը, ապա՝ կարագը։
- Ստացված զանգվածը լավ խառնում ենք, ապա եփում ենք այնքան, մինչև պնդանա։
- Ձևամանը պատում ենք սննդային պոլիէթիլենային թաղանթով կամ փայլաթիթեղով։
- Ձևամանի մեջ լցնում ենք ստացված զանգվածի մի մասը, վրան դնում ենք թխվածքաբլիթները։
- Վրան լցնում ենք մնացած զանգվածն ու կրկին պատում ենք թխվածքաբլիթներով, որից հետո 2-3 ժամ թողնում ենք սառնարանում։
- Այժմ պատրաստում ենք գլազուրը, որի համար շաքարավազը, օսլան ու կաթը խառնում ենք։ Ավելացնում ենք մանր կտրատած շոկոլադն ու խառնում ենք այնքան, մինչև շոկոլադը լուծվի։
Արդեն սառած դեսերտը հանում ենք ձևամանից։
- Դեսերտը պատում ենք շոկոլադե գլազուրով ու թողնում ենք, որ սառչի։
- Դեսերտը դնում ենք մատուցվող ափսեի մեջ, կտրատում ենք ու մատուցում։
Թողնել պատասխան
Մուտք եղեք: