- Yield: 4 ժամ անց
- Prep Time: 40 minutes
- Cook Time: 5-10 minutes
Շոկոլադով և պնդուկով տիրամիսու
Բաղադրիչներ
- թխվածքաբլիթ - 20-24 հատ («Սավոյարդի» կամ «Կանացի մատիկներ»)
- շոկոլադ սև - 200 գր
- պնդուկ - 120 գր
- չամիչ - 115 գր
- շաքարավազ - 120 գր
- սերուցք 30-35% յուղայնությամբ - 500 մլ
- ռոմ - 100 մլ (բալզամ կամ կոնյակ)
- սուրճ լուծվող - 100 մլ (կամ սև սուրճ)
- կաթ - 3 ճ/գդ
- ջուր - 30 մլ
Քայլերի հաջորդականություն
- Պնդուկը 180 աստիճան տաքացրած ջեռոցում չորացնում ենք, երբ կճեպը ճաքճքի և ոսկեգույն դառնա, ջեռոցից կհանենք և կկեղևազատենք։ Կաթսայի մեջ 30 մլ ջուր ենք լցնում, ավելացնում ենք 120 գր շաքարավազը, հասցնում ենք եռման աստիճանի, որից հետո ավելացնում ենք պնդուկն ու կարամել ենք եփում։ Զանգվածը չենք խառնում, պարզապես կաթսան շարժում ենք կամ թեքում։ Կարամելը կաթեցնում ենք ամանի մեջ, եթե օշարակը պնդանում է, ուրեմն պատրաստ է, կրակից վերցնում ենք։ Որպեսզի շաքարավազը չբյուրեղանա, ճիշտ կլինի կարամելը եփել մինչև սաթի գույն դառնա, որից հետո փափուկ գնդիկի փորձը անել,այնուհետև լցնել պնդուկը, խառնել և սիլիկոնե գորգի վրա լցնել, որպեսզի պնդանա։
- Կարամելապատ պնդուկը լցնում ենք յուղաթղթի կամ սիլիկոնե գորգի վրա, որպեսզի սառչի և պնդանա։ Կաթսայի մեջ ենք լցնում կաթն ու մանր կտրատված շոկոլադը, կաթսան դնում ենք գոլորշու վրա և տաքացնում ենք մինչև շոկոլադը լուծվի։ Սառեցնում ենք։ Թունդ սուրճ ենք պատրաստում։ Կարող ենք լուծվող սուրճ պատրաստել. 100 մլ եռացրած ջրին 2 լիքը թ/գդ սուրճ և ալկոհոլ։ Սառեցնում ենք։
- Թունդ սուրճ ենք պատրաստում։ Կարող ենք լուծվող սուրճ պատրաստել. 100 մլ եռացրած ջրին 2 լիքը թ/գդ սուրճ և ալկոհոլ։ Սառեցնում ենք։ Կարամելապատ պնդուկը բլենդերով մանրացնում ենք։ Ահա այսպիսի խոշոր փշրանք ենք ստանում։ Շատ սառը սերուցքը հարում ենք մինչև խիտ և հարթ զանգված ստանանք, այնուհետև ավելացնում ենք հալեցրած շոկոլադը, խառնում ենք։ Այնուհետև ավելացնում ենք կարամելա-ընկուզային փշրանքը։
- Հիմա ավելացնում ենք չամիչը (կարող ենք նախապես 30-40 րոպե ալկոհոլի մեջ թրջել) և խառնում ենք։ 22 սմ տրամագծով բացվող ձևամանի մեջ սննդային փաթեթ ենք դնում։ Սավոյարդիները արագ սուրճի մեջ թրջում ենք և ձևամանի մեջ շարում` 1 շերտով։ Թխվածքաբլիթները սուրճի մեջ շատ չենք թրջում։
- Այնուհետև թխվածքաբլիթների վրա ենք քսում շոկոլադե-սերուցքային կրեմը։
- Կրեմի վրա կրկին շարում ենք սուրճի մեջ թրջած թխվածքաբլիթների երկրորդ շերտը։ Ձևամանը սննդային փաթեթով ծածկում ենք և առնվազն 4 ժամով տեղափոխում սառցախցիկը։ Կարող ենք 1 օր թողնել։ Այնուհետև ձևամանի տակն ու կողքերը վարսահարդարիչով տաքացնում ենք և տորթը հեշտությամբ ձևամանից հանում։ Ձևավորում ենք հարած սերուցքով, հալեցրած շոկոլադով, շաքարի փոշով և նուշի թերթիկներով։
- Բարի ախորժալ:
Ի դեպ, աղանդերը ավելի համեղ է ստացվում, եթե սենյակային ջերմաստիճանում որոշ ժամանակ մնում է։ Սառած տորթը կտրում ենք տաք և չոր դանակով։ Կարող ենք համտեսել շատ համեղ «Շոկոլադով և պնդուկով տիրամիսու» 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք:
Հետաքրքիր բաղադրատոմս է, կփորձեմ.
Շատ ուրախ ենք, որ Ձեզ դուր եկավ 🙂
Կփորձեմ, լավ բաղադրատոմս է;
Փորձեք անպայման 🙂
Ամեն ինչ շատ համեղ էր շնորհակալություն:
isk chbacvox dzevamani mej karox enq patrasel?
Մարիամ ջան, կարող եք նաև չբացվող ձևաման օգտագործել 🙂
Shnorhakalutyun. Bayc et depqum mtacum em te vonc petq a hanem dzevamanic 🙁
Մարիամ ջան, երբ ձևամանի տակը սննդային թաղանթ եք փռում, հեշտությամբ կարող եք դուրս հանել: Եթե չի ստացվում, կողքերն ու տակը վարսահարդարիչով տաքացրեք ու հանեք 🙂