Շոռաբլիթներ բալի սոուսով
Բաղադրիչներ
- կաթնաշոռ - 300 գր
- սպիտակաձավար - 2 ճ/գ
- շաքարավազ - 2 ճ/գ
- վանիլային շաքար - 10 գր
- ձու - 1 հատ
- աղ - 1 պտղունց
- ալյուր - 2-3 ճ/գ
- բուսայուղ
- Սոուսի համար՝
- բալ - 100 գր
- շաքարավազ - 2 ճ/գ
- օսլա (крахмал) - 2 թ/գ
Քայլերի հաջորդականություն
- Նախ պատրաստում ենք սոուսը, որպեսզի այն հասցնի սառել։ Բալը լցնում ենք կաթսայի մեջ, ավելացնում ենք շաքարավազն ու 150 մլ ջուրը։ Հասցնում ենք եռման աստիճանի ու 2-3 րոպե եփում ենք։
- Օսլան լցնում ենք 50 մլ սառը ջրի մեջ։ Լավ խառնում ենք, ապա ավելացնում ենք օսլան ու բալով եփուկին։
- 5-10 վայրկյան եփում, ապա հանում ենք կրակի վրայից ու թողնում ենք, որ սառչի։
- Պատրաստում ենք շոռաբլիթները, որի համար կաթնաշոռը պատառաքաղով լավ տրորում ենք։
- Ավելացնում ենք սպիտակաձավարը, շաքարավազը, վանիլային շաքարը, ձուն ու աղը։
- Լավ խառնում ու 5-10 րոպե թողնում ենք, որ սպիտակաձավարն ուռչի։
- Ստացված զանգվածից ձևավորում ենք տափակ գնդիկներ, որոնք թաթախում ենք ալյուրի մեջ։
- Շոռաբլիթները երկու կողմից 3-5 րոպե տապակում ենք բուսայուղով տապակի մեջ։
- Կրակը մեղմացնում ու ևս մի քանի րոպե տապակում ենք։
- Շոռաբլիթները պատրաստ են։
Մատուցում ենք բալի սոուսով։
Բարի վայելում։
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք: