- Yield: 1 ժամ անց
- Prep Time: 25 minutes
- Cook Time: 55 minutes
Շոռակարկանդակ խտացրած կաթով
Բաղադրիչներ
- Խմորի համար
- կարագ - 125 գր
- ալյուր - 300 գր
- փխրեցուցիչ - 1 թ/գդ
- ձու - 1 հատ
- շաքարավազ - 4 ճ/գդ
- կակաո - 2 ճ/գդ
- Կաթնաշոռային զանգվածի համար
- կաթնաշոռ - 500-600 գր
- ձու - 3 հատ
- շաքարավազ - 3/4 բաժակ
- վանիլին - 15 գր
- թթվասեր - 1/2 բաժակ
- Վրան լցնելու համար
- գետնանուշ - 50 գր(բոված)
- մեղր - 2-3 ճ/գդ
- խտացրած կաթ եփված - 200գր
Քայլերի հաջորդականություն
- Առաձգական խմոր ենք պատրաստում. ալյուրը, շաքարավազը, կակաոն, փխրեցուցիչը և սենյակային ջերմաստիճանի կարագը լցնում ենք տարայի մեջ և պատառաքաղի օգնությամբ տրորում։ Այնուհետև ավելացնում ենք ձուն և փխրուն խմոր հունցում։
- Խմորը դնում ենք կլոր ձևամանի մեջ` եզրերը հավասարեցնելով։
- Պատրաստում ենք կաթնաշոռային լցաշաղախ. կաթնաշոռը անցկացնում ենք մսաղացով։ Այնուհետև խառնում ենք վանիլինի հետ։ Ձվերը շաքարավազի հետ հարում ենք, ավելացնում ենք թթվասերը։
Ապա միացնում ենք երկու զանգվածները իրար ու հարում:
- Կաթնաշոռային զանգվածը լցնում ենք խմորի վրա։ Շոռակարկանդակը 50-55 րոպեով դնում ենք մինչև 180 աստիճան տաքացրած ջեռոցի մեջ։
- Պատրաստի շոռակարկանդակը հանում ենք ջեռոցից և թողնում, որ սառչի:
- Մեղրը գոլորշու վրա հալեցնում ենք, ավելացնում գետնանուշները և խառնում, մինչև գետնանուշները ծածկվեն մեղրով ։ Այնուհետև տապակի վրա այնպես ենք շարում, որ գետնանուշները կարողանանք իրարից առանձնացնել(դա պետք է արագ անել)։ Սառած կարկանդակի վրայից լցնում ենք եփած խտացրած կաթ և ձևավորում մեղրով և գետնանուշներով։
- Կարող ենք գետնանուշի վրա շագանակագույն շաքարավազ լցնել։
Բարի ախորժակ։
Այս հրաշալի շոռակարկանդակի միջուկի մեջ կարող ենք մրգերի կտորներ ավելացնել 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք:
Txvacq@ jerocic haneluc anmijapes enp hanum dzevamanic
Լիլիթ ջան, հարկավոր է թողնել ձևամանը հովանա, որից հետո միայն հանել թխվածքը:
Shnorhakalem patasxani hamar. Evs mek harc unem…. Gazojaxi vra katsyavov xmor@ epeluc heto,,, nkati unem 12 dzvanoc torti xmor@, erb hanel katsayic, vor chijni lav urchac vichakic??
Կրկին նույն սկզբունքն է գործում, պետք է թողնել թխվածքը հովանա հենց ձևամանի մեջ, ապա բացել ձևամանի կափարիչը և հանել այն:
Shnorhakal em
Միշտ պատրաստ ենք օգնել Լիլիթ ջան 🙂