- Yield: 1 ժամ անց
- Prep Time: 20 minutes
- Cook Time: 50-60 minutes
Շոռակարկանդակ կիտրոնով
Բաղադրիչներ
- ձու - 6 հատ
- կաթնաշոռ - 750 գր յուղազտված
- կարագ - 175 գր
- շաքարի փոշի - 150 գր
- սպիտակաձավար - 85 գր
- կիտրոն - 1 հատ
Քայլերի հաջորդականություն
- Չափաբաժինները` 6:
Կիտրոնը լվանում ենք, չորացնում և կեղևը քերում։ Կիտրոնը քամում ենք, որպեսզի 2-3 ճ/գդ կիտրոնահյութ ստանանք։ Կարագը շաքարի փոշու հետ տրորում ենք, ավելացնում ենք կիտրոնի քերած կեղևը և կիտրոնահյութը։ Խառնում ենք մինչև միասեռ զանգված ստանանք։
- Հատ առ հատ ավելացնում ենք ձվերը, այնուհետև սպիտակաձավարն ու կաթնաշոռը։ Կաթնաշոռային զանգվածը լցնում ենք յուղապատ ձևամանի մեջ և մակերևույթը հարթեցնում ենք։
- Թխում ենք մոտ 50-60 րոպե 180 աստիճան տաքացրած ջեռոցում։ Պատրաստի շոռակարկանդակները մոտ 30 րոպե սառեցնում ենք` կիսաբաց ջեռոցում։ Այնուհետև ձևամանից զգուշորեն հանում ենք, տեղափոխում մատուցարանի վրա և վրան շաքարի փոշի ցանում։
Շատ համեղ շոռակարկանդակ, որը կարող եք մատուցել թթվասերի, մեղրի կամ ջեմի հետ 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք:
hrashalie
Գայանե ջան, անուշ արեք 🙂