

- Yield: Անմիջապես
- Prep Time: 25 minutes
- Cook Time: 15 minutes
Շվեյցարական ուտեստ «Cordon bleu»
Բաղադրիչներ
Քայլերի հաջորդականություն
- Հավի կրծքամիսը երկու հավասար մասի ենք բաժանում և մաքրում թաղանթներից: Կտորներից մեկի վրա դանակով կտրվածք ենք անում, գրքի նման բացում և աղ ու պղպեղ ցանում: Մուրճով հարվածում ենք, դարձնում մեկ մեծ, հարթ շնիցել (ցանկալի է դա անել թաղանթով, որպեսզի միսը չպատռվի):
Շնիցելի կենտրոնում դնում ենք պանրի ու խոզապուխտի կտորները: Միսը նրբաբլիթի նման խնամքով փաթաթում ենք: Եթե ամեն ինչ ճիշտ ենք անում, թելով կամ չոփիկով լրացուցիչ ամրացնելու կարիք չկա: Նույն գործընթացը կրկնում ենք կրծքամսի մյուս կտորի հետ:
Առանձին ափսեների մեջ լցնում ենք ալյուրը, չորահացի փշրանքները և հարած ձուն, որին ցանկության դեպքում կարելի է կաթ ավելացնել: Հետո փաթաթած մսերը հերթականությամբ թաթախում ենք ալյուրի, ձվի և փշրանքների մեջ:
- Տապակում ենք լավ տաքացրած բուսայուղի մեջ, ամեն կողմից 5-6 րոպե՝ չմոռանալով տապակել նաև կողքերը:
- Պատրաստի շնիցելը դնում ենք թղթե անձեռոցիկի վրա, որպեսզի ավելորդ յուղայնությունը դուրս գա:
- Ահա և վերջ:
Եվ չմոռանաք, որ այսպիսի հիանալի ուտեստ պատրաստելիս անհրաժեշտ է հոգալ նաև սիրելի խավարտի մասին 🙂
Թողնել պատասխան
Մուտք եղեք: