- Yield: 1-2 ժամ անց
- Prep Time: 35 minutes
- Cook Time: 45-50 minutes
Շտրեյզելյան տորթ
Բաղադրիչներ
- Խմորի համար՝
- կարագ - 250 գր
- ձվի դեղնուց - 4 հատ
- շաքարի փոշի - 2 ճ/գդ
- աղ - մի պտղունց
- փխրեցուցիչ - 1 թ/գդ
- ալյուր - 500 գր
- կակաո - 2 ճ/գդ
- Ինչպես նաև՝
- ձվի սպիտակուց - 4 հատ
- շաքարավազ - 5 ճ/գդ
- կոնյակ - 1 ճ/գդ
- ջեմ - 350 գր
- ընկույզ - 2,5 ճ/գդ
- շաքարի փոշի - ըստ ճաշակի
Քայլերի հաջորդականություն
- Պատրաստում ենք խմորը: Կարագը քերիչով քերում ենք, ավելացնում ձվի դեղնուցները, շաքարի փոշին, աղը, փխրեցուցիչի հետ խառնած մի քիչ ալյուրը և դանակով կամ բլենդերով մանրացնում: Ստացված խմորը լցնում ենք կաթսայի մեջ, աստիճանաբար ավելացնում մնացած ալյուրն ու խմոր հունցում: Ստացվում է պինդ ու դժվարությամբ հունցվող խմոր:
- Խմորը 3 հավասար մասի ենք բաժանում, մեկին կակաո ենք ավելացնում և հունցում: Խմորները գնդում ենք և 30 րոպեով տեղափոխում սառնարան:
- Սպիտակուցները շաքարավազի հետ հարում ենք: Ջեմի մեջ կոնյակ ենք լցնում: 26 սմ տրամագծով ձևամանի հատակին յուղաթուղթ ենք փռում և ձիթայուղում: Սպիտակ գնդերից մեկը տարածում ենք ձևամանի հատակին, վրան մի քիչ հարած սպիտակուց քսում:
- Հավասարաչափ տարածում ենք ջեմը, վրայից ցանում խոշոր կոտրատած ընկույզները:
- Շոկոլադային խմորը խոշոր քերիչով քերում ենք վրան:
- Լցնում ենք մնացած հարած սպիտակուցը:
- Խոշոր քերիչով քերում ենք մյուս սպիտակ խմորը:
- Թխում ենք 180 աստիճան տաքացրած ջեռոցում 45-50 րոպե:
- Թխված ու հովացած տորթը ձևամանից հանում ենք, վրան շաքարի փոշի ցանում:
- Կտրում ենք ու համտեսում:
Շտրեյզելյան տորթեր են կոչվում փշրանքներով կամ քերած խմորով պատրաստվող տորթերը: Իսկ գերմաներեն «շտրեյզել» նշանակում է խորիզ, որն օգտագործվում է տորթերի զարդարման համար 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք:
Barev dez vor xndrem lamajoi bagadratomsy kgreq.naxapes shnorhakalutyun
Բարև Ձեզ, ցավոք, դեռ այս բաղադրատոմսը չունենք 🙂
Shat hamex e
Ուրախ ենք, որ հավանել եք 🙂
Shat lav e stacvum. Shnorhakalutyun lav baghadratomseri hamar☺?
Շնորհակալ ենք, մեր աշխատանքը գնահատելու համար 🙂
Ներըցեք, իսկ ջեմը ինչով կարող ենք փոխարինել? Թարմ աղացած մրգով կլինի?
Սիրելի Վերիկ, ցանկալի է օգտագործել ջեմ՝ համային յուրահատկությունը պահպանելու համար, իսկ հակառակ դեպքում կարելի է օգտագործել կտրատած միրգ։։)
Թհանկ Յօու))))))
Եթե ջեմ չունեք, կարող եք դեղձի կամ ծիրանի մուրաբան բլենդերով հարել, դառնում է ջեմ
Մեր ընտանիքի սիրելի թխվածքներից մեկն է։ շատ լավ է ստացվում։ շնորհակալ եմ բաղադրատոմսի համար
Սիրելի Վերգինե, մենք էլ Ձեզ ենք շնորհակալ մեր կայքի բաղադրատոմսերից օգտվելու համար։ ։)