- Yield: 30 րոպե անց
- Prep Time: 35 minutes
- Cook Time: 30 minutes
Շտրուդել – փախլավա
Բաղադրիչներ
- Խմորի համար`
- ալյուր - 250 գր
- ձու - 1 հատ
- աղ - մի պտղունց
- ջուր - 125 մլ
- կարագ - 2 ճ/գդ
- Լցոնի համար՝
- գետնանուշ - 100 գր
- նուշ - 50 գր
- պնդուկ - 50 գր
- պիստակ - 50 գր
- ընկույզ - 50 գր
- շաքարի փոշի - 50 գր
- նարինջ - 1 թ/գդ (կեղև)
- դարչին - 1 թ/գդ
- Սոուսի համար՝
- նարինջ - 1 հատ
- շաքարի փոշի - 2 ճ/գդ
- մեղր - 120 գր
- կարագ - 50 գր
Քայլերի հաջորդականություն
- Պատրաստում ենք խմորը: Ալյուրը մաղում ենք կաթսայի մեջ, ավելացնում աղը և մեջը փոսիկ անում: Լցնում ենք ջուրը, կարագն ու ձուն: Փափուկ ու առաձգական խմոր ենք հունցում, փաթաթում թաղանթի մեջ ու 1 ժամով դնում սառնարան:
- Ընկուզեղենը խառնում ենք նարնջի կեղևի ու դարչնի հետ և լավ փշրում: Ավելացնում ենք շաքարի փոշին ու խառնում:
- Կարագը հալեցնում ենք, խմորը սառնարանից հանում և ուղղանկյուն գրտնակում: Հետո խմորը գցում ենք ձեռքի հակառակ երեսին ու զգուշորեն ձգում այնքան, որ դառնա թղթի նման բարակ:
- Խմորը փռում ենք սեղանին, կարագը վրձնով քսում ենք խմորին: Վրայից տարածում ենք ընկուզային լցոնը:
- Խնամքով փաթաթում ենք՝ ամեն անգամ խմորի վերին շերտին կարագ քսելով: Դնում ենք տապակի մեջ: Ջեռոցը 180 աստիճան տաքացնում ենք և շտրուդելը թխում մոտ 30 րոպե:
- Պատրաստում ենք սոուսը: Նարնջի հյութը, կեղևի քերուկը, մեղրը և շաքարի փոշին խառնում ենք, հասցնում եռման, կրակը թուլացնում ու եփում մոտ 5 րոպե:
- Շտրուդելը կտրատում ենք, մատուցում սոուսի և սուրճ հետ:
- Բարի ախորժակ:
Ձեր հյուրերը հաստատ այսպիսի փախլավա կերած չեն լինի 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք:
իսկ սոդա չկա ղմորի մեջ
Բարև Ձեզ, ոչ, սեդա անհրաժեշտ չէ 🙂