- Yield: 2 ժամ անց
- Prep Time: 35 minutes
- Cook Time: 2ժ 00 րոպե
Ոչխարի բուդը ջեռոցում
Բաղադրիչներ
- միս ոչխարի - 2,2 կգ (բուդ ոսկորով)
- սխտոր - 5-6 պճեղ
- ծիտրոն - 5-6 ճյուղ
- համեմի սերմ - 1 թ/գդ (աղացած)
- բուսայուղ - 2 ճ/գդ
- կիտրոն - 1 հատ (կեղև)
- աղ - ըստ ճաշակի
- պղպեղ սև - ըստ ճաշակի
Քայլերի հաջորդականություն
- Սխտորն ու կիտրոնի կեղևը անցկացնում ենք քերիչով։ Ծիտրոնի տերևները մանրացնում ենք և խառնում բուսայուղի, աղի, պղպեղի և համեմի աղացած սերմի հետ։
- Ոչխարի բուդի բոլոր ոսկորները հանում ենք` բացառությամբ հիմնական ոսկորի։ Բուդը պատրաստված խառնուրդով բոլոր կողմերից համեմում ենք։
- Այնուհետև փաթաթում ենք և խոհարարական թելով կապում։ Բուդը դնում ենք հրակայուն ափսեի մեջ։ Ոսկորը փայլաթիթեղով փաթաթում ենք, որպեսզի այն պահպանի իր գեղեցիկ տեսքն ու չայրվի։
- Տեղափոխում ենք նախապես մինչև 240 աստիճան տաքացրած ջեռոցի մեջ և 30 րոպե եփում։ Այնուհետև կրակը իջեցնում ենք մինչև 180 աստիճան և այնքան եփում մինչև պատրաստ լինի։ Բուդը եփելու ամբողջ տևողությունը մոտ 2 ժամ է։ Եթե ոսկորները չհանենք, եփվելու ընթացքը ավելի երկար կլինի։ Շատ կարևոր է միսը չչորացնել։
Պատրաստի բուդը փայլաթիթեղի մեջ սենյակային ջերմաստիճանում 2 ժամ թողնում ենք։ Բարի ախորժակ։
Որպեսզի բուդը չչորանա, պարբերաբար պետք է ցողել սեփական հյութով (որն անընդհատ դուրս է գցում եփվելու ընթացքում): 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք: