- Yield: 1-2 ժամ անց
- Prep Time: 40 minutes
- Cook Time: 2ժ 00 րոպե
Ոչխարի բուդ՝ հազրեվարդով
Բաղադրիչներ
- միս ոչխարի - 2 կգ (բուդ)
- հազրեվարդ (розмарин) - 5 ճյուղ
- սխտոր - 5 պճեղ
- տաքդեղ չիլի - 1 հատ
- կիտրոն - 1 հատ (հյութը)
- ձիթայուղ - 2 ճ/գդ
- աղ - 2 ճ/գդ (խոշոր)
- պղպեղ սև հատիկավոր - 1 թ/գդ
Քայլերի հաջորդականություն
- Բուդը լվանում ենք, չորացնում և հեռացնում ավելորդ յուղն ու ճարպերը: Կտրում ենք կողոսկրը:
- Պատրաստում ենք մարինադը: Չիլի տաքդեղը մանր կտրատում ենք, ամանի մեջ լցնում ենք ձիթայուղը, կիտրոնահյութն ու տաքդեղը:
- Ճզմում ենք սխտորը:
- Հազրեվարդը լվանում ու չորացնում ենք: Տերևները ցողունից պոկում ենք, մանր-մանր կտրատում և լցնում մարինադի մեջ: Աղ ու պղպեղ ենք լցնում և խառնում:
- Բուդը դնում ենք ձևամանի մեջ, դանակով բոլոր կողմերից անցքեր ենք անում և մարինադը լցնում մեջը:
- Այդպես թողնում ենք սենյակային ջերմաստիճանում 1 ժամ:
- Ձևամանի մեջ քիչ քանակությամբ ջուր ենք լցնում և բուդը դնում 200 աստիճան տաքացրած ջեռոցում՝ 30 րոպե: Այս ընթացքում միսը պետք է կարմրի, և հեղուկ առաջանա: Այնուհետև հանում ենք, հեղուկը լցնում մսի վրա և կրկին տեղափոխում ջեռոց՝ իջեցնելով ջերմաստիճանը մինչև 160-ի և թխում ենք ևս 1,5 ժամ (յուրաքանչյուր 15-20 րոպեն ցողում ենք հեղուկով):
Ջեռոցն անջատում ենք և միսն այնտեղ թողնում 1 ժամ, կամ հանում ենք, փայլաթիթեղով փաթաթում և 20 րոպե թողնում սենյակային ջերմաստիճանում:
- Ահա և վերջ:
Յուրահատուկ մարինադով ոչխարի բուդ պատրաստելն ամենևին էլ բարդ գործ չէ… 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք:
Բարև ձեզ։Ասացեք ի՞սկ հազրեվարդ Երևանում կա։
Բարև Ձեզ, այո, կարող եք գնել սուպերմարկետներից 🙂