- Prep Time: 20 minutes
- Cook Time: 40-50 minutes
Ոսպով կրեմ-ապուր
Բաղադրիչներ
Քայլերի հաջորդականություն
- Ոսպով այս ապուրը շատ օգտակար է և սննդարար: Կարող եք այն հավի արգանակով պատրաստել, նույնպես շատ համեղ կլինի: Այս կրեմ-ապուրի համար պետք է վերցնել կարմիր ոսպ, կանաչն ու սևը ցանկալի չեն: Բուսայուղը լցնում ենք կաթսայի մեջ և լավ տաքացնում ենք: Ավելացնում ենք մանր կտրատած սոխն ու սխտորը և մոտ 5 րոպե տապակում ենք մինչև սոխը թափանցիկ և թեթև ոսկեգույն դառնա: Այնուհետև լցնում ենք լոլիկի մածուկն ու զիրան, խառնում ենք և 1 րոպե տապակում:
- Ավելացնում ենք խոշոր քերիչով անցկացրած գազարը և ևս 2-3 րոպե տապակում ենք: Այնուհետև լցնում ենք լվացած ոսպը:
- Ավելացնում ենք 1լ եռման ջուրը: Հասցնում ենք եռման աստիճանի, և մոտ 20-25 րոպե խաշում ենք՝ մինչև պատրատ լինի: Պատրաստ լինելուց 5 րոպե առաջ աղ և պղպեղ ենք անում: Կարող ենք, ըստ ցակության, կարմիր կծու պղպեղ ավելացնել:
- Ապուրը լցնում ենք բլենդերի մեջ և խյուսի ենք վերածում: Կախված այն բանի, թե ինչ թանձրության կրեմ-ապուր ենք ուզում, 0.5-1 բաժակ ջուր կարող ենք ավելացնել:
- Համտեսելուց առաջ կրեմ-ապուրը թեթևակի տաքացնում ենք:
Ի դեպ ապուրի համը կարող եք լրացնել թթվասերով, պանրով, չորահացով, տապակած բեկոնով, հավով և այլն 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք:
Ziran kimionn e.??
Բարև Ձեզ, այո cumin-ն է 🙂
զիրան ինչա?
Սիրելի Աննա, զիրայի մասին մանրամասն կարող եք կարդալ հետևյալ հղումով՝ http://www.cooks.am/ingredients/%D5%A6%D5%AB%D6%80%D5%A1/