- Yield: Անմիջապես
- Prep Time: 30 minutes
- Cook Time: 30 minutes
Ուտեստ ”Մսով բույն”
Բաղադրիչներ
- միս տավարի - 300 գր
- միս խոզի - 300 գր
- սունկ շամպինիոն - 4-5 հատ
- սոխ - 1գլուխ
- թթվասեր - 1 ճ/գդ
- հաց սպիտակ - 2-3 կտոր
- մաղադանոս - 05 ճ/գդ
- ձու - 1 հատ
- աղ - ըստ ճաշակի
- պղպեղ սև - ըստ ճաշակի
- պաքսիմատ - 100 գր
- կաթ - 100 մլ
- պանիր - 75 գր
- բուսայուղ - տապակելու համար
Քայլերի հաջորդականություն
- Տաք կաթի մեջ թրջում ենք հացերը:
Սնկերն ու սոխը մանր կտրատում ենք և տապակում մի քանի րոպե, ինչից հետո ավելացնում ենք թթվասերն ու կրկին մի քանի րոպե տապակում:
- Մսերը, հացերը, կտրատած կանաչին աղում ենք, ավելացնում ձուն, աղը, պղպեղը, կաթը և լավ խառնում ենք: Թաց ձեռքերով մասերի ենք բաժանում:
- Գնդերը լավ թաթախում ենք պաքսիմատի մեջ և մատներով մեջտեղում փորվածք անում: Յուրաքանչյուրի մեջ սունկ ենք լցնում:
- Բույները տեղափոխում ենք նախօրոք 180 աստիճան ջեռոցն ու թխում 30 րոպե:
- 15-20 րոպե անց սնկերի վրա պանիր ենք քերում:
- Ահա և վերջ:
Ուտեստ , որը շատ դուր կգա Ձեզ 🙂
Թողնել պատասխան
Մուտք եղեք: