

«Չակ-չակ» տնական ձևով
Քայլերի հաջորդականություն
- Խորը տարայի մեջ լցնում ենք ձուն, ավելացնում շաքարավազն ու աղը և ձեռքի հարիչով հարում այնքան, մինչև վերածվի փրփուրի:
- Ավելացնում ենք ալյուրը ու ձեռքերով տրորում խմորը:
- Խմորային զանգված ստանալուց հետո ևս 5 րոպե տրորում ենք ձեռքերով:
- Խմորը դնում ենք պոլիէթիլենային թաղանթի մեջ ու 30 րոպե թողնում, որպեսզի հանգստանա: Ապա բացում ենք 3 մմ հաստությամբ խմորաշերտ:
- Խմորաշերտը բաժանում ենք բարակ շերտերի:
- Ստացված բարակ շերտիկներն էլ բաժանում ենք մանր կտորների:
- Վերցնում ենք խորը ալյումինե կաթսա, լցնում ենք բուսայուղն ու դնում ցածր կրակի վրա: Ապա քիչ-քիչ լցնում ենք փոքրիկ խմորաշերտերը:
- Արդեն պատրաստ քաղցր ձողիկները տեղավորում ենք ափսեի մեջ, վրան լցնում խտացրած կաթը և թողնում սառնարանում մոտ 2 ժամ:
Արևելյան քաղցրավենիքը պատրաստ է: Բարի վայելում:
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք:
Baxadratoms@ amboxjakan cheq nerkayacrel.. Inchpes exav,vor busayuxic heto miangamic qaxcracan dzoxikner@..?
Սիրելի Մերի, խմորի մեջ կա նաև շաքարավազ։ Բաղադրատոմսում նշված է։ ։)