- Yield: 1ժամ անց
- Prep Time: 15-20 minutes
- Cook Time: 50 minutes
Չամիչով բուլկի
Բաղադրիչներ
- Խմորի համար՝
- սերուցք մինչև 20% յուղայնությամբ - 2/3 բաժակ
- ձու - 1 հատ
- կաթ - 1 բաժակ և ևս 1 ճ/գդ
- շաքարավազ - 1/3 բաժակ
- ալյուր - 4 բաժակ
- խմորիչ - 1 ճ/գդ
- աղ - 1/2 թ/գդ
- Միջուկի համար՝
- շաքարավազ - 2 ճ/գդ
- դարչին - 2 թ/գդ
- չամիչ - 2/3 բաժակ
- Օշարակի համար՝
- շաքարավազ - 1 ճ/գդ
- ջուր - 2 ճ/գդ
- Վրան քսելու համար՝
- ձու - 1 հատ
Քայլերի հաջորդականություն
Չափաբաժինները` 12
- Սերուցքը, կաթը, ձուն, շաքարավազը, ալյուրը, խմորիչն ու աղը լցնում ենք խոհանոցային կոմբայնի մեջ և խառնում ենք։ 15 րոպե հարում ենք մինչև խմորը համասեռ դառնա։ 15 րոպեից խմորը խոնավ սրբիչով ծածկում ենք և 1 ժամով դնում ենք տաք տեղ, որպեսզի այն հասունանա և 1,5 անգամ չափերով ավելանա։ Խմորը հանգստանալուց հետո 5 րոպե ևս հունցում ենք, որպեսզի օդի պղպջակներից ազատվենք։
Խմորը դնում ենք ալրապատ աշխատանքային սեղանի վրա և 12 հավասար մասերի ենք բաժանում։ Յուրաքանչյուրը ուղղանկյունաձև (մոտավորապես 20x10 չափի ) գրտնակում ենք։ Վրան դարչին, չամիչ և շաքարավազ ենք ցանում։
- Ռոլի տեսքով փաթաթում ենք:
- Մեջտեղից երկարությամբ կտրում ենք, բայց ոչ մինչև վերջ։
- Ծայրերը ոլորում ենք:
- Ոլորած՝ վարդի տեսքով տեղափոխում ենք տապակի մեջ։
- Բուլկիները սրբիչով ծածկում ենք և 1 ժամ թողնում ենք, որպեսզի չափերով ավելանա։
Ջեռոցը մինչև 180 աստիճան տաքացնում ենք։ Բուլկիների վրա վրձնով ձվով խառնուրդ ենք քսում և 13-15 րոպե թխում ենք։
- Պատրաստում ենք օշարակը: Շաքարավազը լցնում ենք կաթսայի մեջ ավելացնում ենք ջուրը և դնում թույլ կրակի վրա ու եփում մինչև շաքարավազը լուծվի ջրում:
Թխված տաք բուլկիների վրա օշարակ ենք քսում։
Բարի ախորժակ։
Շատ համեղ չամիչով բուլկի, որը շատ հարմար նախաճաշ է։ Կարող եք մատուցել մեկ բաժակ կաթի կամ թեյի հետ 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք: