- Yield: Անմիջապես
- Prep Time: 20 minutes
- Cook Time: 60 minutes
Չամիչով պահքային կեքս
Բաղադրիչներ
Քայլերի հաջորդականություն
- Նախ պատրաստում ենք խնձորով եփուկը, որի համար ջուրը լցնում ենք կաթսայի մեջ, ավելացնում ենք շաքարավազն ու կտրատած խնձորը։ Հասցնում ենք եռման աստիճանի ու 5 րոպե եփում մեղմ կրակի վրա։ Եփվելուց հետո հանում ենք կրակի վրայից, ծածկում ենք կափարիչով ու թողնում ենք, որպեսզի թրմվի։
- Առանձին տարայի մեջ լցնում ենք 250 մլ խնձորի եփուկ, ավելացնում ենք աղն ու շաքարավազը, խառնում ենք, որպեսզի այն լուծվի, ապա լցնում ենք բուսայուղը։
- Այժմ ավելացնում ենք փխրեցուցիչը, դարչինն ու ալյուրը և փորձում ենք ստանալ թթվասերային պնդությամբ խմոր։
- Խմորին ավելացնում ենք չամիչն ու խառնում ենք։
- Ձևամանը պատում ենք յուղաթղթով, լցնում ենք խմորն ու թխում ենք մոտ 60 րոպե նախօրոք 180 աստիճան տաքացրած ջեռոցում։
- Պատրաստ լինելուց հետո հանում ենք ջեռոցից ու թողնում ենք, որ սառչի։
- Մատուցելուց առաջ անուշաբույր կեքսի վրա շաղ ենք տալիս շաքարի փոշի։
Բարի վայելում։ ։)
Թողնել պատասխան
Մուտք եղեք: