- Yield: Անմիջապես
- Prep Time: 20 minutes
- Cook Time: 35 minutes
Մսով չեբուրեկի
Բաղադրիչներ
Քայլերի հաջորդականություն
- Ալյուրը անցկացնում ենք մաղով և լցնում խորը ամանի մեջ:
Ջրի մեջ լուծում ենք աղն ու շաքարավազը մինչև վերջիններիս լուծվելը: Լցնում ենք ալյուրի վրա: Ավելացնում ենք նաև բուսայուղը և օղին:
- Զգույշ խառնում ենք ստացված զանգվածը, խմոր հունցում: Պատրաստի խմորը փաթաթում ենք ցելոֆանի մեջ և թողնում սենյակային ջերմաստիճանում 1 ժամ:
- Աղացած միսը խառնում ենք գդալով. այն պետք է ստացվի մածուցիկ, որի համար կարելի է մի փոքր ջուր ավելացնել:
- Խմորը գրտնակով բարակ բացում ենք մոտ 3մմ հաստությամբ, ապա ափսեի օգնությամբ կտրատում 15-20սմ տրամագծով շրջաններ:
Խմորի շրջանի մի ծայրի վրա դնում ենք մի քիչ մսային միջուկից, հավասարաչափ տարածում խմորի կեսի մակերեսով:
- Ծածկում ենք խմորի երկրորդ կեսով և լավ ամրացնում ծայրի հատվածները, որպեսզի մսի ջուրը եփվելու ընթացքում դուրս չգա:
- Թավայի մեջ լցնում ենք 1-2սմ բարձրությամբ բուսայուղ և տապակում կարկանդակները նրա մեջ: Կարկանդակները անհրաժեշտ է տապակել 2 կողմից մինչև ոսկեգույն երանգի առաջացումը, որից հետո փակել թավայի կափարիչը և թողնել մի քանի րոպե տապակվի այդ վիճակում:
Ի դեպ, չեբուրեկի պատրաստելիս անպայման հաշվի առեք, որ նրա խմորը պատրաստելիս ձու չի օգտագործվում, քանի որ այն խմորը դարձնում է պինդ և ձգվող:
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք:
isk jur@ sar@ petq e dnel te voch
Ողջույն սիրելի Լուսինե, այո անհրաժեշտ է սառը ջուր 🙂
Duq dzer patrastac cheburrkin kerel eq@ axacac mis@aranc haemunqneri aranc axi dra ham@ gone patkeracnum eq@
ISK NSHVAC BAXADRICHNEROV QANI CHEBUREKI KSTACVI
Բարև Ձեզ, ստացվում է մոտ 12-15 չեբուրեկի 🙂
Xndrum em greq, te farchi baxadrutyan mej inch ka?
Բարև Ձեզ, կոնկրետ այս դեպքում միայն միս է, սակայն մենք ունենք նաև Չեբուրեկիների այլ բաղադրատոմսեր, որոնց կարող եք ծանոթանալ ահա այստեղ՝
http://www.cooks.am/?s=+%D5%89%D5%A5%D5%A2%D5%B8%D6%82%D6%80%D5%A5%D5%AF%D5%AB&Submit=Search+Site