- Yield: Անմիջապես
- Prep Time: 20 minutes
- Cook Time: 10-15 minutes
Չեբուրեկի կարտոֆիլով և սնկով
Բաղադրիչներ
- ալյուր - 400 գր
- ջուր - 1 բաժակ (շատ տաք)
- ձիթայուղ - 2 ճ/գդ +0,5 ճ/գդ
- կարտոֆիլ - 500գ
- սունկ շամպինիոն - 4 հատ
- սխտոր - 1 պճեղ
- մաղադանոս - 2-3 ճյուղ
- սոյայի սոուս - ըստ ճաշակի
- սոխ - 1 գլուխ
- աղ - 1 պտղունց
- աղ ծովի - ըստ ճաշակի
- պղպեղ սև - ըստ ճաշակի
- պղպեղ չիլի - ըստ ճաշակի
Քայլերի հաջորդականություն
- Կարտոֆիլը մաքրում ենք, լվանում և կտրատում։ Եփում ենք աղաջրի մեջ մինչև պատրաստ լինի։ Մինչև կարտոֆիլը եփվի, մաղում ենք ալյուրը:
- Ավելացնում ենք 1 բաժակ տաք ջուր, 2 ճ/գդ ձիթայուղ և մի պտղունց աղ։ Հունցում ենք փափուկ և առաձգական խմոր։ Խմորը սննդային թաղանթով ծածկում ենք և թողնում ենք ամբողջովին սառչի։ Այդ ընթացքում սոխը մաքրում ենք, կտրատում և ձիթայուղի մեջ տապակում մինչև թափանցիկ դառնա։ Սխտորը մանր կտրատում ենք։
- Շամպինիոնները լվանում ենք, մաքրում և մանր խորանարդներով կտրատում, ավելացնում ենք սոխը և տապակում ենք մինչև պատրաստ լինի։
- Ավելացնում ենք մանր կտրատած սխտորը և չիլի պղպեղը `ըստ ճաշակի։ Ավելացնում ենք սոյայի սոուսը,աղացած սև պղպեղը և ծովի աղը`ըստ ճաշակի։ Խաշած կարտոֆիլի ջուրը դատարկում ենք մեկ այլ տարայի մեջ (ջուրը ընթացքում անհրաժեշտ է)։ Կարտոֆիլից խյուս ենք պատրաստում,աստիճանաբար լցնելով ջուրը որի մեջ եփվել է կարտոֆիլը։ Ավելացնում ենք սունկը։ Մաղադանոսը լվանում ենք, չորացնում, մանր կտրատում և լցնում կարտոֆիլի մեջ։ Աղով և պղպեղով համեմում ենք և լավ խառնում։ Սառեցնում ենք։
- Խմորը գրտնակում ենք վարենիկների խմորի նման։ Խմորը 11 հավասար մասերի ենք բաժանում։ Աշխատանքային սեղանի վրա ալյուր ենք ավելացնում և կտրած խմորի յուրաքանչյուր կտորը բարակ գրտնակում ենք։ Խմորի մի կեսի վրա 1,5 ճ/գդ միջուկ ենք լցնում։
- Խմորի երկրորդ կեսով ծածկում ենք, զգուշորեն սեղմում ենք, որպեսզի չեբուրեկիների մեջ եղած ողջ օդը դուրս գա։ Մատներով եզրերը սեղմում ենք։ Պիցցայի դանակով բոլոր ավելորդ մասերը կտրում ենք և պատառաքաղով եզրերը լավ սեղմում։
- Մի քիչ բուսայուղի մեջ չեբուրեկները տապակում ենք մինչև ոսկեգույն դառնան։ Այնուհետև չեբուրեկները դնում ենք անձեռոցիկի վրա, որպեսզի ավելորդ ձեթը անձեռոցիկի մեջ ներծծվի։
- Մատուցում ենք անմիջապես։
Շատ համեղ է թարմ բանջարեղենային աղցանի կամ պարզապես, թարմ բանջարեղենի հետ։ Չնայած այն բանի, որ խմորի մեջ ձու, կարագ և այլն չկա, խմորը շատ բարակ ու փափուկ է ստացվել, բայց շատ խրթխրթան պղպջակային կեղևով 🙂
Ի դեպ, չեբուրեկի պատրաստելիս, եթե պահքի մեջ չեք, կարող եք միջուկը ըստ ցանկության փոփոխել։ Շատ համեղ կլինի տավարի ֆարշով լցոնած տարբերակը։ Բայց, այսպես էլ շատ համեղ է 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք:
Isk xmorin alkohol ceq lcnum
Կարեն ջան, քանի որ սա պահքային չեբուրեկի է, ապա օղի չենք օգտագործում 🙂
Isk kareli e pahacoyacvac sunk
Shnorakalutyun
Isk kareli e pahacoyacvac sunk
Հասմիկ ջան, կարող եք նաև պահածոյացված սունկ օգտագործել:
Shnorhakalutyun
Es phordzeci, shat lav e stacvum. Shat nurb khmor e
Շնորհակալություն Վերգինե ջան 🙂