- Yield: 1 ժամ անց
- Prep Time: 40 minutes
- Cook Time: 60 minutes
Չիզքեյք բեզեով
Բաղադրիչներ
- Բրետոնյան փխրուն խմորի համար՝
- ձվի դեղնուց - 4 հատ
- շաքարավազ - 125 գր
- ալյուր - 211 գր
- կարագ - 150 գր
- փխրեցուցիչ - 7 գր
- Լցոնի համար՝
- շաքարավազ - 50 գր
- ազնվամորի - 100 գր (սառեցված)
- ելակ - 100 գր (սառեցված)
- հաղարջ սև - 100 գր (սառեցված)
- ջուր - 50 մլ
- Չիզքեյքի համար՝
- ձվի դեղնուց - 4 հատ
- շաքարավազ - 110 գր
- ալյուր - 13 գր
- օսլա (крахмал) եգիպտացորենի - 26 գր
- սերուցք 30-35% յուղայնությամբ - 50 մլ
- շաքարի փոշի - 40 գր
- թթվասեր - 250 գր (15%)
- ձվի սպիտակուց - 3 հատ
- Բեզեի համար՝
- շաքարավազ - 120 գր
- ձվի սպիտակուց - 2 հատ
- ջուր - 40 մլ
Քայլերի հաջորդականություն
- Պատրաստում ենք բրետոնյան փխրուն խմորը: Շաքարավազն ու դեղնուցները տրորում ենք, ավելացնում ալյուրի կեսը: Հետո ավելացնում ենք փափկած կարագը, խառնում ենք, այնուհետև մնացած ալյուրն ու փխրեցուցիչը:
- Խմորը դնում ենք թղթի և պոլիէթիլենային թաղանթի արանքում, որպեսզի չկպչի գրտնակին ու սեղանին և գրտնակում ենք 0,5 սմ հաստությամբ: Կտրումենք ձևամանի (25 x 25 սմ) չափսով:
- Հետո խմորը յուղաթղթով դնում ենք ձևամանի մեջ, ծակծկում և դնում սառցախցիկում: Թխել պետք է 4 ժամից կամ ավելի ուշ:
- Մնացած խմորից շրջաններ ենք կտրում և տեղափոխում սառնարան:
- Քանի դեռ խմորը սառցախցիկում սառում է, պատրաստում ենք լցոնը: Սառեցրած հատապտուղները հետ ենք բերում: Կաթսայի մեջ ջուր ու շաքարավազ ենք լցնում, հասցնում ենք եռման, հետո լցնում ենք հատապտուղները և եռացնում 5 րոպե: Այնուհետև քամում ենք ու թողնում, որ հատապտուղները հովանան:
- Պատրաստում ենք չիզքեյքը: Սպիտակուցն ու 50 գր շաքարավազը հարում ենք մինչև լավ փրփրելը: Դեղնուցները 60 գր շաքարավազի հետ հարում ենք այնքան, մինչև զանգվածը սպիտակի:
- Սերուցքը տաքացնելով հասցնում ենք եռման, ավելացնում շաքարի փոշին, թողնում ենք թեթևակի հովանա, հետո խառնում ենք թթվասերի հետ: Վերջում խառնում ենք դեղնուցները, հետո ավելացնում ենք սպիտակուցները, լցնում ալյուրն ու օսլան և լավ խառնում ենք: Այս ամենը պետք է անել շատ խնամքով ու զգուշությամբ:
- Խմորը սառցախցիկից հանում ենք, 20 րոպե թխում 160 աստիճան տաքացրած ջեռոցում, մինչև ոսկեգույն դառնալը: Անմիջապես վրան ենք լցնում հատապտուղները:
- Լցնում ենք թթվասերային զանգվածը, 160 աստիճանում թխում ևս 40 րոպե, մինչև որ վրան ոսկեգույն կեղև առաջանա:
- Ահա այսպիսին պետք է լինի թխված վիճակում:
- Թողնում ենք ձևամանի մեջ, որ լավ հովանա: Հետո հանում ենք և եզրերը կտրում:
- Պատրաստում ենք բեզեն: Սառը սպիտակուցները հարում ենք հարիչի թույլ արագությամբ, ջուրն ու շաքարավազը խառնում ենք (ցանկալի է բարակ հատակով կաթսայի մեջ): Դնում ենք կրակին և հասցնում եռման: Սպիտակուցները սկսում ենք հարել մեծ արագությամբ: Այս ամենը պետք է անել միաժամանակ: Օշարակի պատրաստ լինելը ստուգելու համար մի կաթիլ կաթեցնում ենք սառը ջրի մեջ, եթե կաթիլը գնդիկ է դառնում, ուրեմն՝ օշարակը պատրաստ է: Օշարակը բարակ շիթով լցնում ենք սպիտակուցների մեջ՝ վերջիններս անընդհատ հարելով: Հարում ենք ևս 4-5 րոպե: Ստացված բեզեն լցնում ենք խոհարարական պարկի մեջ, հագցնում հարմար գլխադիրի վրա: Թխվածքի եզրերին փոռիկներ ենք անում: Կարելի է նույնն անել ողջ մակերևույթին:
- Այրիչով այրում ենք բեզեի մակերևույթը:
- Ահա և վերջ:
- Բարի ախորժակ:
Ի դեպ, շոկոլադ սիրողները թխվածքը բեզեով ձևավորելու փոխարեն կարող են ձևավորել սերուցքաշոկոլադային կրեմով: Նույնպես համեղ է ստացվում 🙂
Թողնել պատասխան
Մուտք եղեք: