- Yield: 2 ժամ անց
- Prep Time: 40 minutes
- Cook Time: 1ժ 40 րոպե
Չիզքեյք «Բեյլիզ»
Բաղադրիչներ
- թխվածքաբլիթ - 180 գր
- ընկույզ - 70 գր
- կարագ - 100 գր
- կակաո - 1 թ/գդ
- Միջուկի համար՝
- պանիր մասկարպոնե - 700 գր
- շաքարավազ - 100 գր
- ձու - 3 հատ
- օսլա (крахмал) - 2 ճ/գդ
- լիկյոր - 150 մլ (Բեյլիզ)
- շոկոլադ սև - 50 գր
- Զարդարանքի համար՝
- շոկոլադ սպիտակ - 50 գր
Քայլերի հաջորդականություն
- Թխվածքաբլիթը, ընկույզն ու կակաոն լցնում ենք բլենդերի ամանի մեջ և մանրացնում:
- Ավելացնում ենք հալեցրած կարագն ու խառնում: Լցում ենք բացվող ձևամանի մեջ (20-23 սմ տրամագծով), ամուր սեղմում պատերին ու կողքերին: Ձևամանը դնում ենք 160 աստիճան տաքացրած ջեռոցում և թխում 10 րոպե: Հանում ենք, հովացնում, բայց ջեռոցը չենք անջատում:
- Պատրաստում ենք միջուկը: Պանիրն ու շաքարավազը ձեռքի հարիչով հարում ենք այնքան, մինչև ստացվի համասեռ խառնուրդ: Հատ-հատ լցնում ենք ձվերը, յուրաքանչյուրից հետո լավ հարում:
- Ավելացնում ենք լիկյորն ու օսլան և լավ խառնում:
- Միջուկի մեկ երրորդը լցնում ենք առանձին կաթսայի մեջ, ավելացնում հալեցրած շոկոլադն ու խառնում:
- Բաց գույնի կրեմը լցնում ենք հովացած հիմքի վրա: Վրայից լցնում ենք շոկոլադային կրեմը: Ձևամանը դնում ենք ջեռոցի մեջ: Ջեռոցի հատակին եռման ջրով տարա ենք դնում: Չիզքեյքը թխում ենք 1 ժամ 20 րոպե: Եփված չիզքեյքի միջուկի եզրերը պետք է հավաքված լինեն, իսկ մեջտեղի մասը՝ փոքր-ինչ դողդոջուն:
Ի դեպ, եթե ձեռքի տակ չունեք Բեյլիզ լիկյոր, կարող եք փոխարինել այլ լիկյորով, պարզապես այդ ժամանակ չիզքեյքի անունը փոխելու կարիք կլինի 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք: