- Yield: 12 ժամ անց
- Prep Time: 45 minutes
- Cook Time: 1ժ 30 րոպե
Չիզքեյք «Բրաունի ազնվամորիով»
Խորհուրդ է տրվում տորթը պատրաստել երկու օրում:
Առաջին օր: Ցանկալի է տորթի պատրաստումը սկսել չիզքեյքը պատրաստելուց: Խորհուրդ է տրվում այն պատրաստել ու սառեցնել, որպեսզի տորթը հավաքելը հարմար լինի: Նույն օրը կարելի է թխել նաև բիսկվիթը:
Երկրորդ օր: Ազնվամորու մուսսը պատրաստում ենք տորթը հավաքելուց անմիջապես առաջ: Նույն օրը կարելի է հարել նաև սերուցքը և տորթը զարդարել մատուցելուց անմիջապես առաջ:
Բաղադրիչներ
- «Բրաունի» բիսկվիթի համար՝
- ալյուր - 100 գր
- ձու - 1 հատ
- շաքարավազ - 140 գր
- կակաո - 35 գր
- փխրեցուցիչ - 5 գր
- սոդա - 5 գր
- կեֆիր - 80 մլ
- սուրճ էսպրեսո - 80 մլ
- բուսայուղ - 50 մլ
- աղ - 0,5 թ/գդ
- վանիլին - 1 ճ/գդ
- Սպիտակ շոկոլադե գանաշով չիզքեյքի համար՝
- պանիր մասկարպոնե - 650 գր
- շաքարավազ - 150 գր
- օսլա (крахмал) - 20 գր
- վանիլին - 1 թ/գդ
- հյութ կիտրոնի - 2 թ/գդ
- ձու - 2 հատ
- սերուցք 30-35% յուղայնությամբ - 100 մլ
- ազնվամորի - 200 գր (սառեցրած)
- Գանաշի համար՝
- շոկոլադ սպիտակ - 50 գր
- սերուցք 30-35% յուղայնությամբ - 25 գր
- Ազնվամորու մուսսի համար՝
- ազնվամորի - 500 գր (սառեցրած)
- շաքարավազ - 50 գր
- սերուցք 30-35% յուղայնությամբ - 300 մլ
- ժելատին - 10 գր
- թթվասեր - 200 գր
- շաքարի փոշի - 150 գր
- Հարած սերուցք՝ զարդարելու համար՝
- սերուցք 30-35% յուղայնությամբ - 300 մլ
- շաքարի փոշի - 1 ճ/գդ
Քայլերի հաջորդականություն
- Պատրաստում ենք «Բրաունի» բիսկվիթը: Ալյուրն ու կակաոն փխրեցուցիչի, սոդայի ու աղի հետ մաղում ենք, ավելացնում շաքարավազը: Ձեռքի հարիչով թեթևակի հարում ենք ձուն, կեֆիրը, սուրճը, բուսայուղն ու վանիլինը: «Թաց» խառնուրդը լցնում ենք «չոր» խառնուրդի մեջ և ձեռքի հարիչով հարում:
- Թխվածքի 22 սմ ձևամանը բուսայուղում ենք և ալյուր ցանում: Խմորը լցնում ենք ձևամանի մեջ, 20 րոպե թխում 170 աստիճանում, հետո ձևամանը 180 աստիճան շրջում ու թխում ևս 15 րոպե: Պատրաստ լինելը ստուգում ենք լուցկու չոփիկով: Բիսկվիթը հովացնում ենք ցանցի վրա, հետո հատակը դեպի վերև շրջում ու թողնում ձևամանի մեջ:
- Պատրաստում ենք գանաշը: Սերուցքը տաքացնում ենք մինչև եռման աստիճան և ավելացնում շոկոլադը: Թողնում ենք 3-5 րոպե, հետո խառնում ենք, մինչև ստացվի համասեռ զանգված:
- Պատրաստում ենք չիզքեյքը սպիտակ շոկոլադե գանաշով չիզքեյքը: Մասկարպոնեն 60 գր շաքարավազն ու օսլան լցնում ենք մեծ ամանի մեջ և հարիչի նվազագույն արագությամբ մոտ 3 րոպե հարում՝ մինչև կրեմանման զանգված ստանանք: Զանգվածի մեջ ենք լցնում կիտրոնահյութը, մնացած շաքարավազն ու վանիլինը: Շարունակում ենք հարել և ընթացքում հատ առ հատ ավելացնում ենք ձվերը: Ավելացնում ենք սերուցքն ու հարում ենք մինչև համասեռ զանգված ստանանք: Վերջում ավելացնում ենք գանաշն ու ազնվամորին և խնամքով խառնում:
Ձևամանը դնում ենք ավելի մեծ ձևամանի մեջ, վերջինիս մեջ տաք ջուր ենք լցնում այնքան, որ 2-3 սմ բարձր լինի հատակից: Չիզքեյքը թխում ենք 160 աստիճանում, մոտ 1 ժամ: Թխելուց հետո չիզքեյքը կարելի է սառեցնել, որպեսզի հետո տորթը հավաքելը հեշտ լինի:
- Պատրաստում ենք ազնվամորու մուսսը: Ժելատինը սառը ջրում թրջում ենք: Ազնվամորին ու շաքարավազը լցնում ենք կաթսայի մեջ, տաքացնում ու հասցնում եռման, անցկացնում ենք մանր և դեռ տաք վիճակում մեջը գցում քամած ժելատինն ու խառնում: Սերուցքն ու շաքարի փոշին հարում ենք մինչև թեթև փրփուրի վերածվելը: Ազնվամորու զանգվածին խառնում ենք թթվասերը, հետո սերուցքը:
- Զարդարելու համար սերուցքն ու շաքարի փոշին հարում ենք այնքան, որ լավ փրփրի:
Հավաքում ենք տորթը: 22 սմ ձևամանի հատակին դնում ենք բիսկվիթը՝ վերևի մասը դեպի ներքև: Վրան դնում ենք չիզքեյքը, լցնում ազնվամորու մուսսը: Տորթը 6-12 ժամով տեղափոխում ենք սառնարան, որպեսզի մուսսը լրիվ սառչի ու պնդանա: Ձևամանի օղակը հանում ենք և տորթը զարդարում հարած սերուցքով:
- Ահա և վերջ:
- Վայելում ենք:
Աննկարագրելի համեղ ու հագեցնող չիզքեյք է ստացվում, որի շոկոլադային համն ապահովում է բրաունի բիսկվիթը: Պատրաստե՛ք հաճույքով 🙂
Թողնել պատասխան
Մուտք եղեք: