- Yield: 8 ժամ անց
- Prep Time: 40 minutes
- Cook Time: 40 minutes
Չիզքեյք կարամելացված խնձորով
Բաղադրիչներ
- Հիմքի համար՝
- թխվածքաբլիթ - 300 գր
- կարագ - 100 գր
- ընկույզ - 60 գր
- Կարամելացված խնձորների համար՝
- խնձոր - 7 հատ
- կարագ - 100 գր
- շաքարավազ - 160 գր
- սերուցք 30-35% յուղայնությամբ - 150 մլ
- Ինչպես նաև՝
- պանիր մասկարպոնե - 225 գր
- շաքարավազ - 112 գր
- ձու - 2 հատ
- թթվասեր - 225 գր
- Կարամելային սոուսի համար՝
- շաքարավազ - 250 գր
- կարագ - 70 գր
- սերուցք 30-35% յուղայնությամբ - 190 մլ
Քայլերի հաջորդականություն
- Մասկարպոնեն ու շաքարավազը հարիչի թույլ արագությամբ հարում ենք և հերթով ավելացնում ձվերն ու թթվասերը:
Պատրաստում ենք հիմքը: Թխվածքաբլիթն ու ընկույզը բլենդերով մանրացնում ենք, ավելացնում ենք հալեցրած կարագը և խառնում, որպեսզի ստացվի փխրուն խմոր:
- Պատրաստում ենք կարամելացված խնձորները: Կարագն ու շաքարավազը խառնում ենք և լավ եռացնում: Խնձորները մաքրում ենք, միջուկը հանում ու 6 մմ հաստությամբ շերտիկներ կտրատում: Այնուհետև լցնում ենք թավայի մեջ ու եփում այնքան, մինչև հեղուկը գոլորշիանա: Սերուցքը հասցնում ենք եռման: Երբ խնձորները պատվում են կարամելով, տաք սերուցքը լցնում ենք վրան ու խառնում: Թողնում ենք սենյակային ջերմաստիճանում, որպեսզի հովանան:
Հիմքի խմորը լցնում ենք ձևամանի մեջ և լավ սեղմում: Եթե ձևամանը բացվող է, պետք է հատակը փայլաթիթեղով լավ փաթաթել: Փխրուն հիմքի վրա լցնում ենք խնձորները, վրան տարածում պանրային զանգվածը: Թխում ենք գոլորշու վրա, 40 րոպե 175 աստիճան տաքացրած ջեռոցում: Թխված չիզքեյքի կենտրոնը թեթևակի պետք է թրթռա:
- Պատրաստում ենք կարամելային սոուսը: Շաքարավազը լցնում ենք կաթսայի մեջ, դնում կրակին: Փայտյա թիակով խառնում ենք, մինչև շաքարավազը հալչի ու դառնա ոսկեգույն: Հալեցրած կարագը լցնում ենք շաքարավազի մեջ: Երբ խառնուրդը սկսում է խտանալ, լցնում ենք տաք սերուցքը: Կարամելը մի քիչ տաքացնում ենք, հովացնում մինչև 45-50 աստիճան ու լցնում չիզքեյքի վրա: Բարակ շերտով հավասարեցնում ենք, որպեսզի ստացվի ջնարակ, ոչ թե հաստ շերտ: 30 րոպե թողնում ենք սենյակային ջերմաստիճանում, որպեսզի հովանա, ինչից հետո ողջ գիշեր պահում ենք սառնարանում:
Ահա և վերջ:
Իսկ այս անգամ ստացանք նուրբ ու համեղ խնձորով չիզքեյք 🙂
Թողնել պատասխան
Մուտք եղեք: