- Yield: 2 ժամ անց
- Prep Time: 30-35 minutes
- Cook Time: 1ժ 20 րոպե
Չիզքեյք հատապտղային ժելեով
Բաղադրիչներ
- Փխրուն խմորի համար`
- ալյուր - 180 գր
- կարագ - 100 գր
- շաքարի փոշի - 70 գր
- ձվի դեղնուց - 33 գր (մոտ 2 հատ ձու)
- ալյուր նուշի - 20 գր
- փխրեցուցիչ - 3 գր
- աղ - ըստ ճաշակի
- վանիլին - ըստ ճաշակի
- Միջուկի համար`
- պանիր մասկարպոնե - 320 գր (կաթնաշոռային կամ սերուցքային պանիր)
- շաքարավազ - 90 գր
- ձու - 2 հատ
- ձվի դեղնուց - 2 հատ
- ալյուր - 15 գր
- վանիլին - ըստ ճաշակի
- Ժելեի համար`
- մոշ - 135 գր
- շաքարավազ - 70 գր
- ժելատին - 7 գր
- Ձևավորման համար`
- շոկոլադ սպիտակ - 70 գր
- ելակ - ըստ ճաշակի
Քայլերի հաջորդականություն
- Չափաբաժինները՝ 4-6:
Փխրուն խմորի համար նախատեսված բոլոր չոր բաղադրիչները խառնում ենք իրար, ավելացնում ենք փափկեցրած կարագը և մատներով զանգվածը տրորում ենք, մինչև փշրանք ստանանք: Այնուհետև ավելացնում ենք դեղնուցներն ու խմոր ենք հունցում, որից հետո այն տարածում ենք ողջ ձևամանով, վրան լոբի, բրինձ կամ ոլոռ դնում, որպեսզի թխվելուց խմորը պահպանի իր ձևը:
Ձևամանը 10 րոպեով տեղափոխում ենք մինչև 175 աստիճան տաքացրած ջեռոցի մեջ: Ժամանակը լրանալուն պես այն հանում ենք, ձավարը դատարկում, որից հետո պատառաքաղով ծակծկում և կրկին 10 րոպեով տեղափոխում ենք ջեռոցի մեջ:
- Քանի դեռ խմորը թխվում է, պատրաստում ենք միջուկը.
Պանիրը շաքարավազի և ալյուրի հետ հարում ենք, այնուհետև ավելացնում ենք ձվերն ու դեղնուցները, վանիլինը և հարում ենք մինչև միասեռ զանգված ստանանք: Պանրով կրեմը լցնում ենք խմորի վրա և խմորով ձևամանը 1 ժամով տեղափոխում ենք մինչև 100 աստիճան տաքացրած ջեռոցի մեջ:
- Հաջորդիվ պատրաստում ենք ժելեն.
Հատապտուղների վրա շաքարավազ ենք լցնում, կափարիչով ծածկում և դնում թույլ կրակի վրա: Ժելատինը 15 մլ ջրում լուծում ենք և թողնում ենք, որ այն ուռչի: Հատապտուղները փափկելուց հետո կրակից վերցնում ենք և զանգվածը բլենդեով հարում: Ժելատինով զանգվածը մի քիչ տաքացնում եք, որպեսզի ժելատինն ամբողջությամբ լուծվի (չենք եռացնում):
Ժելատինը լցնում ենք հատապտղային զանգվածի մեջ և խառնում ենք մինչև համասեռ դառնա: Տաք հատապտղային ժելեն անմիջապես լցնում ենք պատրաստի չիզքեյքի վրա և 2 ժամով տեղափոխում սառնարանը:
- Սպիտակ շոկոլադը հալեցնում ենք և լցնում ձևամանից հանած չիզքեյքի վրա:
- Վերջում զարդարում ենք ելակներով: Ահա և վերջ:
Այսպիսով, հատապտղային ժելեով չիզքեյքը կարող եք ձևավորել նաև շոկոլադե քերուկով, այլ հատապտուղներով և վրան շաքարի փոշի ցանել 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք:
Barev dzez vor xndrem zmikadoi baxadratoms kgreq. Manramasn. Naxapes shnorhakal em.
Սիրով 🙂
http://www.cooks.am/%D5%BF%D5%B8%D6%80%D5%A9-%D5%B4%D5%AB%D5%AF%D5%A1%D5%A4%D5%B8/