- Yield: 2 ժամ անց
- Prep Time: 60 minutes
- Cook Time: 2ժ 00 րոպե
Չիզքեյք ՛՛Մանգո՛՛
Բաղադրիչներ
- Փխրուն խմորի համար՝
- ալյուր - 210 գր
- կարագ - 100 գր
- շաքարի փոշի - 100 գր
- ձվի դեղնուց - 1 հատ
- աղ - 1/4 թ/գդ
- Պանրային միջուկի համար՝
- պանիր մասկարպոնե - 300 գր
- շաքարավազ - 90 գր
- սերուցք 30-35% յուղայնությամբ - 1 ճ/գդ
- ալյուր - 15 գր
- ձու - 2 հատ
- ձվի դեղնուց - 1 հատ
- կիտրոն - (կեղև) ըստ ճաշակի
- վանիլին - ըստ ճաշակի
- Մանգոյի ժելեի համար՝
- մանգո - 2 հատ
- շաքարավազ - 50 գր
- ջուր - 50 մլ
- հյութ կիտրոնի - 1 ճ/գդ
- ժելատին - 7 գր
- վանիլին - ըստ ճաշակի
- Բեզեի համար՝
- ձվի սպիտակուց - 1 հատ
- շաքարավազ - 75 գր
- աղ - 1 պտղունց
- Ինչպես նաև՝
- անանուխ - 1-2 ճյուղ
Քայլերի հաջորդականություն
- Չափաբաժիններ` 4-6: Նշված բաղադրիչները նախատեսված են 17 սմ տրամագծով ձևամանի հաշվարկով։
Բոլոր չոր բաղադրիչները խառնում ենք, ավելացնում ենք փափկեցրած կարագը, դեղնուցը և հարիչի խմորի համար նախատեղված տոտիկներով հարում ենք մինչ միասեռ փաթիլներ ստանանք։ Այնուհետև փաթիլներից ձեռքերով համասեռ խմոր ենք հունցում, ծածկում սննդային փաթեթով և 30 րոպեով դնում սառնարանը։
Սառած խմորը գրտնակում ենք 1 սմ հաստությամբ, անհրաժեշտ տրամագծով շրջան ենք կտրում և խմորը դնում ձևամանի մեջ։ Շերտը դնում ենք 175 աստիճան տաքացրած ջեռոցի մեջ և թխում 15 րոպե։ Պատրաստի շերտը մի քիչ թողնում ենք ձևամանի մեջ (նշված բաղադրիչներից պատրաստված խմորը շատ է ստացվում, այնպես որ, կարող ենք մնացած խմորով թխվածքաբլիթներ պատրաստել, որպեսզի ձևավորենք չիզքեյքը):
- Պատրաստում ենք միջուկը: Կիտրոնի կեղևը շաքարավազի հետ ձեռքով տրորում ենք և որոշ ժամանակով թողնում։ Պանիրը դնում ենք ամանի մեջ, ավելացնում ենք ձվերը, դեղնուցը, սերուցքը, վանիլինը և դանդաղ հարում ենք մինչև ստանանք համասեռ զանգված: Աստիճանաբար ավելացնում ենք կիտրոնի կեղևի հետ խառնած շաքարավազն ու ալյուրը։
Պանրային միջուկը լցնում ենք փխրուն շերտի վրա և 1 ժամով դնում 100 աստիճան տաքացրած ջեռոցը։ Պատրաստի չիզքեյքը 30 րոպեով դնում ենք սառնարանի մեջ։
- Պատրաստում ենք ժելեն։ Ժելատինը թրջում ենք 50 մլ ջրում և 30 րոպե թողնում ենք, որպեսզի այն ուռչի։ 2 հասած մանգոյի պտղամիսը կտրատում ենք և խյուսի վերածում, որից հետո խառնում ենք շաքարավազի, կիտրոնահյութի և վանիլինի հետ և գրեթե եռացնում ենք (եթե մանգոն շատ քաղցր չէ, ապա կարող ենք հավելյալ շաքարավազ ավելացնել)։ Կրակից վերցնում ենք, ավելացնում ժելատինն ու խառնում:
Մրգային ժելեն սառեցնում ենք մինչև 40 աստիճան և տարածում սառած չիզքեյքի վրա, որից հետո զանգվածը կրկին դնում ենք սառնարանը (ցանկալի է գիշերն այնտեղ թողնել)։
- Պատրաստում ենք բեզեն: Ձվի սպիտակուցը խառնում ենք մեկ պտղունց աղի հետ, աստիճանաբար շաքարավազ ավելացնում և հարում այնքան, մինչև պինդ փրփուր ստանանք։ Այնուհետև սպիտակուցներով զանգվածը խոհարարական ներարկիչով սեղմում ենք յուղաթղթի վրա և 30-40 րոպեով (կախված բեզեի չափերից) դնում 110 աստիճան տաքացրած ջեռոցի մեջ։
- Պատրաստի չիզքեյքը հանում ենք ձևամանից և զարդարում բեզեով: Բացի այդ չիզքեյքի վրա կարող եք ավելացնել թխվածքաբլիթների կտորներ և անանուխի թերթեր: Ահա և վերջ:
Ի դեպ, եթե ձեռքի տակ մանգո չունեք, կարող եք այն փոխարինել դեղձով:
Չիզքեյք Մանգո , երբ ակնկալիքները լրիվ արդարացվում են 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք: