- Yield: 4 ժամ անց
- Prep Time: 20 minutes
- Cook Time: 1ժ 20 րոպե
Չիզքեյք «Նյու Յորք»
Բաղադրիչներ
- կարագ - 70 գր
- թխվածքաբլիթ - 200 գր
- սերուցք (33% յուղ.) - 200մլ
- կրեմ-պանիր (24% յուղայնությամբ) - 600 գր
- ձու - 4 հատ
- վանիլին - ըստ ճաշակի
- շաքարի փոշի - 200 գր
Քայլերի հաջորդականություն
- Թխվածքաբլիթներն ու կարագը տրորում ենք, այնուհետև լցնում ենք 21-22 սմ տրամագծով ձևամանի մեջ ու սեղմում հատակին: 10 րոպե դնում ենք 160 աստիճան տաքացրած ջեռոցում, ապա հանում ու թողնում ենք, որ սառչի:
Կրեմ-պանիրը («Պրեզիդենտ») հարում ենք շաքարի փոշու հետ այնքան, մինչև ստացվի միասեռ զանգված: Կամաց-կամաց ավելացնում ենք սերուցքը, ձուն ու վանիլը: Փորձում ենք շատ չհարել, քանի որ օդ թափանցելու դեպքում չիզքեյքը կարող է ուռչել ու պայթել: - Ստացված զանգվածը նույնպես լցնում ենք ձևամանի մեջ: Ձևամանը փաթաթում ենք երկշերտ փայլաթիթեղով, որպեսզի զանգվածը չհոսի ձևամանից, դնում ենք ավելի մեծ ձևամանի մեջ: Ջուրը լցնում ենք այնքան, որպեսզի ծածկի փոքր ձևամանի կեսը:
- Դնում ենք 160 աստիճան տաքացրած ջեռոցի մեջ ու եփում 1 ժամ 20 րոպե: Այնուհետև անջատում ենք ջեռոցը, բացում ենք դռնակն ու 1 ժամ թողնում ենք: Ապա չիզքեյքը հանում ենք ձևամանից ու դնում ենք սառնարանը մոտ 4 ժամ կամ մեկ գիշեր:
Ստացանք շատ համեղ չիզքեյք: Շտապեք պատրաստել ու վայելել: Ինչպես տեսաք, չիզքեյք պատրաստելը դժվար չէ: 🙂
Չիզքեյքերի բազմաթիվ բաղադրատոմսեր կարող եք գտնել մեր կայքում:
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք:
Մոռացել եք նշել, որ կարագը պետք է խառնել թխվածքաբլիթին։
Շնորհակալություն
Սիրելի Աշխեն, շնորհակալություն ուշադրության համար։ Կարագն արդեն ավելացված է նաև պատրաստման եղանակում։ ։)