- Yield: 4-5 ժամ անց
- Prep Time: 60 minutes
- Cook Time: 60 minutes
Չիզքեյք շոկոլադե գնդիկներով
Բաղադրիչներ
- թխվածքաբլիթ - 150 գր
- կակաո - 20 գր
- շաքարի փոշի - 2 ճ/գդ
- կարագ - 60 գր
- պանիր մասկարպոնե - 450 գր
- շաքարավազ - 90 գր
- ձու - 2 հատ
- շոկոլադ սև - 60 գր
- վանիլին - 0.5 թ/գդ
- թթվասեր - 0.5 բաժակ
Քայլերի հաջորդականություն
- Թխվածքաբլիթները լցնում ենք փաթեթի մեջ, փաթեթը կապում և գրտնակով փշրում ենք:
- Շաքարի փոշին, կակաոն, հալեցրած կարագն ու թխվածքաբլիթներով փշրանքը լցնում ենք ամանի մեջ և լավ խառնում:
- 20-22 սմ տրամագծով բացվող ձևամանի մեջ փայլաթիթեղ կամ յուղաթուղթ ենք դնում:
- Շոկոլադե փշրանքը լցնում ենք ձևամանի մեջ և մակերևույթը սեղմելով հարթեցնում:
- Սենյակային ջերմաստիճանի մասկարպոնեին ավելացնում ենք շաքարավազը և հարում 2-3 րոպե: Հատ առ հատ ավելացնում ենք ձվերը և յուրաքանչյուրից հետո մոտ 1 րոպե կրկին հարում, ինչից հետո ավելացնում ենք վանիլինն ու թթվասերը և ևս 1 րոպե հարում:
- Պանրային զանգվածից 1/2 բաժակ առանձնացնում ենք, ավելացնում միկրոալիքային վառարանում հալեցրած մուգ շոկոլադն ու խառնում:
- Շագանակագույն պանրային զանգվածը լցնում ենք կլոր գլխադրով հրուշակեղենային պարկի մեջ (գլխադրի անցքը շատ փոքր չպետք է լինի):
- Թխվածքաբլիթներով զանգվածի վրա ենք լցնում պանրային զանգվածն ու մակերևույթը հարթեցնում:
- Ջեռոցը մինչև 150-160 աստիճան տաքացնում ենք և հրուշակեղենային պարկի ծայրը մի քիչ ընկղմելով պանրային զանգվածի մեջ շրջաններ անում: Տաքացած ջեռոցի ներքևում եռման ջուր ենք դնում, այնուհետև դնում չիզքեյքը:
- Չիզքեյքը մոտ 1 ժամ թխում ենք 150-160 աստիճան տաքացրած ջեռոցում: Ջեռոցն անջատում ենք և անջատած վիճակում թողնում ևս մեկ ժամ, որպեսզի այն սառչի: Այնուհետև սառած չիզքեյքը տեղափոխում ենք սառնարան (գիշերը սառնարանում ենք թողնում):
Համեղ չիզքեյք , որը մատուցում ենք մեկ բաժակ թեյի կամ սուրճի հետ և վայելում 🙂
Թողնել պատասխան
Մուտք եղեք: