- Yield: 4 ժամ անց
- Prep Time: 10 minutes
- Cook Time: 50 minutes
Չիզքեյք «Պրեմիերա»
Բաղադրիչներ
- Խմորի համար՝
- թխվածքաբլիթ - 300 գր
- կարագ - 125 գր
- դարչին՝ աղացած - 1/2 թ/գ
- Կրեմի համար՝
- պանիր սերուցքային - 450 գր
- թթվասեր՝ յուղ. 30% և ավ. - 450 գր
- շաքարավազ - 185 գր
- ձու - 3 հատ
- վանիլին - 1 թ/գ
Քայլերի հաջորդականություն
- Թխվածքաբլիթները մանրացնում ենք։
- Ավելացնում ենք դարչինն ու հալեցրած կարագը և խառնում ենք։ Ստացված զանգվածը լցնում ենք 21-23 սմ տրամագծով ձևամանի մեջ, տարածում ենք ու դնում սառնարանի մեջ։
- Պանիրը հարում ենք հարիչի օգնությամբ՝ աստիճանաբար ավելացնելով շաքարավազը։ Հարում ենք այնքան մինչև ստանանք հարթ ու միասեռ զանգված։ Չդադարելով հարելը՝ հատ-հատ ավելացնում ենք ձուն, ապա՝ վանիլինը։ Վերջում ավելացնում ենք թթվասերը։
- Կրեմը լցնում ենք խմորաշերտի վրա ու հավասարապես տարածում ենք։ Ձևամանիպատում ենք երկշերտ փայլաթիթեղով, որպեսզի ջրի կաթիլներ չհայտնվեն խմորի մեջ։ Ձևամանը դնում ենք տաք ջրով լի ու չափերով ավելի մեծ ձևամանի մեջ։
- Ամբողջ զանգվածը 50 րոպե եփում ենք 165 աստիճան տաքացրած ջեռոցում։ Այնուհետև անջատում ենք ջեռոցը, և չիզքեյքը ևս 1 ժամ թողնում ենք ջեռոցում։
Սուր դանակի օգնությամբ դուրս ենք բերում ձևամանից ու 4 ժամ թողնում ենք սառնարանում, որից հետո կարող ենք հանել ու ձևավորել ըստ ցանկության։
- Կտրում ենք ջրով թրջած դանակով ու մատուցում։
Բարի վայելում։
Թողնել պատասխան
Մուտք եղեք: