- Yield: 2 ժամ անց
- Prep Time: 10-15 minutes
- Cook Time: 55-60 minutes
Չիզքեյք սպիտակ շոկոլադով և ելակի ժելեով
Բաղադրիչներ
- Հիմքի համար՝
- թխվածքաբլիթ - 150 գր («Օրեո» թխվածքաբլիթ կամ այլ տեսակի շոկոլադային)
- կարագ - 75 գր (հալեցրած)
- Միջուկի համար՝
- շոկոլադ սպիտակ - 200 գր
- պանիր մասկարպոնե - 450 գր (կամ այլ տեսակի սերուցքային պանիր)
- ձու - 2 հատ
- շաքարի փոշի - 100 գր (կամ մանր շաքարավազ)
- վանիլին - 0,5 թ/գդ
- Ժելեով շերտի համար՝
- ժելատին - 1 ճ/գդ
- ջուր - 3 ճ/գդ
- ելակ - 300 գր
- շաքարավազ - 50 գր
Քայլերի հաջորդականություն
Բաղադրիչները նախատեսված են 24x24 չափի քառակուսաձև կամ 21-23 սմ տրամագծով կլոր ձևամանի հաշվարկով։
- Շոկոլադը հալեցնում ենք գոլորշու վրա կամ միկրոալիքային վառարանում։
- Հիմքի համար, բոլոր թխվածքաբլիթները փշրում ենք, ավելացնում ենք կարագն ու խառնում ենք։ Եթե ձևամանը հանվող չէ, ապա յուղաթղթով պատում ենք։ Թխվածքաբլիթի փշրանքները լցնում ենք յուղաթղթապատ տապակի մեջ և հավասարապես տարածում ենք։
- Ձևամանը տեղափոխում ենք մինչև 160 աստիճան տաքացրած ջեռոցի մեջ և մոտ 10 րոպե թխում ենք։ Հանում ենք ջեռոցից և թողնում ենք սառչի։ Ջեռոցը չենք անջատում։ Հիմքը թխվելու ընթացքում, մասկարպոնեն շաքարի փոշու հետ խառնիչով հարում ենք` մինչև միասեռ դառնա։ Ձուն հատ առ հատ ավելացնում ենք ` յուրաքանչոյւրից հետո լավ խառնելով։ Ավելացնում ենք վանիլինը և շոկոլադը, լավ խառնում ենք։
- Միջուկը դնում ենք թխվածքաբլիթով հիմքի վրա և տեղափոխում ենք ջեռոցը։ Մոտ 40-45 րոպե թխում ենք, մինչ միջուկը պատրաստ լինի (գդալով ձևամանի կողքին հարվածում ենք, պատրաստի միջուկը պետք է միայն մեջտեղի հատվածում թրթռա)։ Չիզքեյքը սառեցնում ենք հասցնում սենյակային ջերմաստիճանի, այնուհետև առնվազն 4 ժամով տեղափոխում ենք սառնարանը։
Պատրասոտւմ ենք ժելեով շերտը։ Ժելատինի վրա սառը ջուր ենք լցնում և թողնում ենք ուռչի (սովորաբար, ժամանակը տուփի վրա նշված է լինում)։
- Սառեցված ելակը սենյակային ջերմաստիճանի ենք բերում, վրան շաքարավազ ենք լցնում և բլենդերով խյուսի վերածում։
- Ուռած ժելատինը դնում ենք թույլ կրակի վրա և անընհատ խառնում ենք մինչև լուծվի։ Չենք եռացնում։ Ժելատինը թողնում ենք 5 րոպե սառչի, ավելացնում ենք 2 ճ/գդ ելակի խյուսը և ինտենսիվորեն խառնում ենք։ Ավելացնում ենք ելակի մնացած խյուսն ու խառնում ենք։ Ժելեն լցնում ենք չիզքեյքի վրա, տեղափոխում ենք սառնարանը, որպեսզի այն ամբողջությամբ սառչի (մոտ 2 ժամ)։ Պատրաստի չիզքեյքը զգուշորեն ձևամանից հանում ենք և տեղափոխում ամանի վրա։ Մատուցում ենք։ Նշենք, որ ժելեի շերտը կարելի է փոխարինել պատրաստի ժելեով:
Շատ համեղ չիզքեյք` հատապտղային և շոկոլադային հետաքրքիր համադրությամբ 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք: