- Yield: 4 ժամ անց
- Prep Time: 50 minutes
- Cook Time: 1ժ 15 րոպե
Չիզքեյք սև սալորաչրով
Բաղադրիչներ
- Փխրուն շերտի համար`
- կրեկեր - 180 գր (շոկոլադե)
- կարագ - 80 գր
- Սև սալորաչրով չիզքեյքի համար՝
- պանիր մասկարպոնե - 1 կգ
- շաքարավազ - 240 գր
- օսլա (крахмал) - 35 գր
- վանիլին - 1 թ/գդ
- ձու - 2 հատ
- սերուցք 30-35% յուղայնությամբ - 170 գր
- դարչին - 1/5 թ/գդ
- չիր սալորի - 350 գր (սև)
- ռոմ - 150 մլ +2 ճ/գդ
- մեղր - ըստ ցանկության
Քայլերի հաջորդականություն
- 22 տրամագծով ձևամանի մեջ յուղաթուղթ ենք փռում կամ ձիթայուղում ու ալյուր ցանում: Ձևամանը դրսի կողմից նրբաթիթեղով ամուր փաթաթում ենք: Հետևում ենք, որ ճեղքեր չմնան:
Պատրաստում ենք փխրուն շերտը: Կրեկերները բլենդերով մանրացնում ենք և փշրանքի վերածում: Ավելացնում ենք կարագը և պատառաքաղով լավ խառնում: Խառնուրդը լցնում ենք ձևամանի մեջ, հարթեցնում: 20-30 րոպեով դնում ենք սառնարան:
- Պատրաստում ենք սալորաչրով չիզքեյքը: Սալորաչիրը մի քանի ժամ կամ ամբողջ գիշեր թրջում ենք ռոմով: Հետո 100 գր սալորաչիրը հնարավորինս քամում ենք, դնում մի կողմ: Մնացած սալորաչրին ու ռոմին 1-3 ճ/գդ ջուր ենք ավելացնում և տաքացնում մինչև եռման ջերմաստիճան: Միջին ուժգնության կրակին թողնում ենք 5 րոպե կամ էլ այնքան, մինչև սալորաչիրը փափկի, իսկ զանգվածը՝ խտանա:
- Կրակից վերցում ենք, հովացնում, 2 ճ/գդ ռոմ ավելացնում: Լցնում ենք բլենդերի մեջ ու տրորելով խյուս դարձնում:
- Պատրաստում ենք չիզքեյքը: Մասկարպոնեն 60 գր շաքարավազն ու օսլան լցնում ենք մեծ ամանի մեջ և հարիչի նվազագույն արագությամբ մոտ 3 րոպե հարում՝ մինչև կրեմանման զանգված ստանանք: Ավելացնում ենք մնացած պանիրը և հարիչի արագությունը բարձրացնում: Զանգվածի մեջ ենք լցնում դարչինը, մեղրը մնացած շաքարավազն ու վանիլինը: Շարունակում ենք հարել և ընթացքում հատ առ հատ ավելացնում ենք ձվերը: Ավելացնում ենք սերուցքն ու հարում ենք մինչև համասեռ զանգված ստանանք:
- Չիզքեյքի պատրաստի խմորը լցնում ենք 24 սմ տրամագծով ձիթայուղած ձևաման մեջ
Փխրուն շերտով ձևամանը սառնարանից հանում ենք, վրան շարում սալորաչիրը (խոշոր պտուղները պետք է կտրատել): Վրայից լցնում ենք պատրաստած զանգվածը: Վրան թեյի գդալով լցնում ենք սալորաչրի խյուսի մոտ կեսը (մնացածը թողնում ենք մատուցելու համար), և թեթևակի սեղմում ենք չիզքեյքի զանգվածի մեջ: Բարակ դանակով մի քանի 8-աձև շարժում ենք անում, որպեսզի մարմարյա նախշ ստացվի:
- Ջեռոցը 160 աստիճան տաքացնում ենք: Ձևամանը դնում ենք ավելի մեծ ձևամանի մեջ: Վերջինիս մեջ այնքան ջուր ենք լցնում, որ հատակից 2-3սմ բարձրությամբ շրջապատի փոքր ձևամանը: Թխում ենք 75-85 րոպե: Չիզքեյքը մեծ ձևամանից հանում ենք, դնում ցանցի վրա ու հովացնում 2 ժամ: Հետո ծածկում ենք սննդային թաղանթով ու առնվազն 4 ժամ պահում սառնարանում:
- Ահա և վերջ:
- Վեյելում ենք:
Մատուցում ենք սալորաչրով ու ռոմով պատրաստված խյուսի հետ, որին կարելի է մեղր ավելացնել, եթե զգում եք, որ քաղցրը պակաս է 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք: