- Yield: 2-3 ժամ անց
- Prep Time: 50 minutes
- Cook Time: 45-50 minutes
Չիզքեյք «Devil’s Food»
Այս տորթը մոդիֆիկացված, ավելի քիչ կալորիաներով «Devil’s Food» տորթն է՝ համադրված դասական չիզքեյքով: Իսկ, թե արդյունքում ինչպիսի՞ն է ստացվում, կարող եք դատել ինքներդ՝ պատրաստելով ու համտեսելով այն:
Բաղադրիչներ
- Շոկոլադային բիսկվիթի համար՝
- ալյուր - 300 գր
- փխրեցուցիչ - 10 գր
- աղ - ½ թ/գդ
- կարագ - 170 գր
- շաքարավազ - 150 գր
- եղեգնաշաքար - 100 գր
- ձվի դեղնուց - 3 հատ
- ձվի սպիտակուց - 3 հատ
- շոկոլադ սև - 120 գր (50-75%)
- վանիլին - 1 ճ/գդ
- կաթ - 360 մլ
- Չիզքեյքի համար՝
- պանիր մասկարպոնե - 650 գր
- շաքարավազ - 150 գր
- օսլա (крахмал) եգիպտացորենի - 20 գր
- վանիլին - 1 թ/գդ
- ձու - 2 հատ
- սերուցք 30-35% յուղայնությամբ - 100 մլ
- Շոկոլադային գանաշի համար՝
- շոկոլադ սև - 300 գր (50-60%)
- սերուցք 30-35% յուղայնությամբ - 600 մլ
- շաքարավազ - 30 գր
- ձվի դեղնուց - 2 հատ
- վանիլին - 0,5 թ/գդ
- Ջնարակի համար՝
- շոկոլադ սև - 250 գր
Քայլերի հաջորդականություն
- Պատրաստում ենք չիզքեյքը: Մասկարպոնեն 60 գր շաքարավազն ու օսլան լցնում ենք մեծ ամանի մեջ և հարիչի նվազագույն արագությամբ մոտ 3 րոպե հարում՝ մինչև կրեմանման զանգված ստանանք: Ավելացնում ենք մնացած պանիրը և հարիչի արագությունը բարձրացնում: Զանգվածի մեջ ենք լցնում կիտրոնահյութը, մնացած շաքարավազն ու վանիլինը: Շարունակում ենք հարել և ընթացքում հատ առ հատ ավելացնում ենք ձվերը: Ավելացնում ենք սերուցքն ու հարում ենք մինչև համասեռ զանգված ստանանք:
Չիզքեյքի խմորը լցնում ենք 24 սմ տրամագծով ձիթայուղած ձևաման մեջ և թխում մինչև պատրասվելը:
- Պատրաստում ենք շոկոլադային բիսկվիթը: Պատրաստելուց առաջ 24 սմ տրամագծով ձևամանը ձիթայուղում ենք, հատակին յուղաթուղթ փռում, ջեռոցը տաքացնում 180 աստիճան: Ալյուրը, փխրեցուցիչն ու աղը մաղում ենք: Շոկոլադը հալեցնում ենք գոլորշու վրա կամ միկրոալիքային վառարանում:
- Կարագն ու շաքարավազները միջին արագությամբ հարում ենք մինչև բաց գույնի կրեմանման զանգվածի վերածվելը: Հատ-հատ ավելացնում ենք դեղնուցները՝ ամեն անգամ ավելացնելուց հետո զանգվածը մի քիչ հարելով: Լցնում ենք հալեցրած շոկոլադն ու վանիլինը: Քիչ-քիչ ավելացնում ենք չոր զանգվածն ու կաթը՝ ամեն անգամ գդալով զգուշորեն խառնելով:
- Սպիտակուցները հարում ենք մինչև կայուն փրփուր ստանալը: Սպիտակուցային զանգվածի 1/3-ը զգուշորեն խառնում ենք մնացած զանգվածին, հետո ավելացնում ենք մնացածը և խնամքով թեթև խառնում:
- Խմորը լցնում ենք ձևամանի մեջ և 45-50 րոպե թխում: Պատրաստ լինելը ստուգում ենք չոփիկի օգնությամբ:
- Բիսկվիթը հովացնում ենք ձևամանի մեջ, հանում և թուղթը պոկում: Թողնում ենք սեղանին 2-3 ժամ, որպեսզի լավ հովանա: Հետո փաթաթում ենք թաղանքով ու պահում սառնարանում:
Պատրաստում ենք շոկոլադային գանաշը: Շաքարավազն ու վանիլինը խառնում ենք, շոկոլադը մանրացնում ենք, լցնում կաթսայի մեջ, ավելացնում սերուցքը: Անընդհատ խառնելով տաքացնում ենք մինչև 65 աստիճան: Տաք խառնուրդը զգուշությամբ խառնում ենք դեղնուցների հետ: Ուշադիր ենք լինում, որ դեղնուցները չմակարդվեն: Խառնում ենք մոտ մեկ րոպե: Շաքարավազը պետք է ամբողջությամբ լուծվի: Դնում ենք սառնարանի մեջ: Գանաշը պատրաստ է, այն կարելի է օգտագործել ըստ անհրաժեշտության:
Պատրաստում ենք շոկոլադային ջնարակը: Շոկոլադը դնում ենք կրակին և հալեցնում մինչև պղպջակներ առաջանալը: - Հավաքում ենք տորթը: Շոկոլադային շերտը բաժանում ենք միևնույն հաստության երեք շերտի: Առաջին շերտին քսում ենք գանաշի մոտ ¼-ը:
- Վրայից դնում ենք չիզքեյքը, վրան քսում գանաշի ևս մեկ ¼-ը: Ծածկում ենք բիսկվիթի երկրորդ շերտով, ափով թեթևակի սեղմում:
- Քսում ենք մնացած գանաշը: Ծածկում ենք բիսկվիթի երրորդ շերտով և ափով թեթևակի սեղմում:
- Տորթի կողքերն ու մակերևույթը ծածկում ենք շոկոլադե ջնարակով: Ցանկության դեպքում տորթը կարելի է զարդարել շոկոլադով կամ շոկոլադային քերուկով:
- Ահա և վերջ:
- Վայելում ենք:
Ահա և վերջ, շոկոլադով հագեցած չիզքեյք պատրաստելու գործընթացն ավարտվեց: Տորթը շատ համեղ է ու շոկոլադով հարուստ, միևնույն ժամանակ՝ քիչ կալորիաներով, քանի որ յուղային կրեմներ չի պարունակում 🙂
Թողնել պատասխան
Մուտք եղեք: