- Yield: 5 ժամ անց
- Prep Time: 40-45 minutes
- Cook Time: 5 minutes
Չիզքեյք ”Red Velvet”
Բաղադրիչներ
- Հիմքի համար՝
- կարագ - 60 գր
- թխվածքաբլիթ - 150 գր (շոկոլադե, փափուկ)
- Չիզքեյքի համար՝
- ժելատին - 10 գր
- կաթ - 120 գր
- շաքարավազ - 100 գր
- պանիր մասկարպոնե - 850 գր
- թթվասեր - 100 գր (բարձր յուղայնությամբ)
- կակաո - 30 գր
- վանիլին - 0,5 թ/գդ
- սննդի գունանյութ - 3 կաթիլ
Քայլերի հաջորդականություն
- Հիմքը պատրաստելու համար շոկոլադե թխվածքաբլիթ է անհրաժեշտ, որքան մուգ, այնքան ավելի համեղ։ Թխվածքաբլիթները բլենդերով մանրացնում ենք։
Կարագը կրակի վրա կամ միկրոալիքային վառարանում հալեցնում ենք և խառնում թխվածքաբլիթի հետ։
- Այժմ վերցնում ենք ձևամանը (այս թխվածքի համար 16 սմ տրամագծով բացվող ձևամանն է հարմար), յուղաթուղթը և հրուշակեղենային ժապավենը: Թխվածքաբլիթներով զանգվածը լցնում ենք ձևամանի մեջ և հարթ տակ ունեցող բաժակով և գդալով հարթեցնում ենք զանգվածը։ Այնուհետև առնվազն 30 րոպեով տեղափոխում ենք սառնարանը։
- Պանիրն ու թթվասերը լցնում ենք ամանի մեջ և մի քանի րոպե խառնում մինչև պանիրը մի քիչ փափկի։ Եթե թթվասերը 30 տոկոսից ցածր յուղայնություն ունի, ապա քանակությունը 50-70 տոկոսով կարող ենք պակասեցնել։ Այստեղ թթվասերը, թեթևակի համը փոխելու համար է, կարող ենք ընդհանմրապես թթվասեր չգցել։ Ավելացնում ենք կակաոն։ Զանգվածը պետք է թեթևակի շագանակագույն երանգ ստանա։
- Պատրաստում ենք ժելատինային օշարակը։
Ժելատինը սառը ջրում մոտ 15 րոպե թրջում ենք։ Կարող ենք այն նախապես թրջել։ Կաթը լցնում ենք կաթսայի մեջ, ավելացնում ենք շաքարավազն ու վանիլինը։ Կաթով զանգվածը հասցնում ենք եռման աստիճանի, այնուհետև կրակից վերցնում ենք և սառեցնում։ Դեռևս տաք կաթի մեջ ենք լցնում ժելատինը և լավ խառնում ենք։
- Վերադառնում ենք պանրով զանգվածին։ Կրկին զանգվածը խառնում ենք` աստիճանաբար ավելացնելով կաթով ժելատինը։
- Զանգվածը համասեռ դառնալուց հետո ավելացնում ենք գունանյութը և առանց շտապելու զգուշորեն խառնում ենք։ Ի դեպ, գունանյութի փոխարեն կարող ենք բազուկի հյութ խառնել` ժելատինի քանակը փոքր-ինչ ավելացնելով։ Այժմ թխվածքաբլիթներով հիմքը սառնարանից հանում ենք և պանրային զանգվածը զգուշորեն տարածում վրան։
- Տորթը ձևավորում ենք ըստ ճաշակի։
Կարող ենք ձևավորել թխվածքաբլիթի փշրանքներով և սպիտակ շոկոլադի կտորներով։ Տորթը մի քանի ժամով, կամ ավելի լավ է գիշերը սառնարանում թողնել։
- Տորթն ամբողջությամբ պնդանալուց հետո ձևամանից հանում ենք։ Եթե հրուշակեղենային ժապավեն չկա, ապա տաք և բարակ դանակով ձևամանի կողքերով անցկացնում ենք, այնուհետև ձևամանը հանում և տորթը տեղափոխում մատուցարանի վրա։
Ահա և պատրաստ է։ Շատ օրիգինալ, համեղ և պայծառ չիզքեյք, որը հարմար է որպես աղանդեր մատուցել` մեկ բաժակ սուրճի հետ։
Թողնել պատասխան
Մուտք եղեք: