Չինական թխվածքաբլիթներ՝ գուշակությամբ
Բաղադրիչներ
- ձու - 4 հատ (սպիտակուց)
- ալյուր ցորենի - 90 գր
- շաքարի փոշի - 90 գր
- վանիլինի էսենցիա - 1/2 թ/գ
- աղ - ըստ ճաշակի
Քայլերի հաջորդականություն
- Փոքրիկ թղթիկների վրա գրում ենք ցանկություններ թխվածքաբլիթների քանակով։
- Սպիտակուցները հարում ենք խորը տարայի մեջ։
- Առանձին հարում ենք ալյուրը, շաքարի փոշին, աղը և էսենցիան՝ կամաց-կամաց ավելացնելով սպիտակուցները։
- Ֆորմաներով պատրասում ենք նուրբ ու բարակ թխվածքաբլիթները և տեղադրում ձևամանի մեջ։
- Թխում ենք 5 րոպե։
- Թխվածքաբլիթները հանում ենք ջեռոցից և տաք վիճակում տեղադրում թղթիկները։
- Մեր թխվածքաբլիթները պատրաստ են:
Ցանկալի է՝ գրությունները տպել և ոչ թե գրել գրիչով, քանի որ ջերմությունից հնարավոր է՝ ջնջվեն կամ լավ տեսանելի չլինեն։
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք: