- Yield: 1 Ժամ անց
- Prep Time: 35 minutes
- Cook Time: 25-30 minutes
Չինական թխվածք ”Լոտուս”
Բաղադրիչներ
- Առաջին խմորի համար՝
- ալյուր - 230 գր
- ջուր - 125 մլ
- կարագ - 30 գր
- Երկրորդ խմորի համար՝
- ալյուր - 150 գր
- կարագ - 150 գր
- Միջուկի համար՝
- ընկույզ - 150 գր
- շաքարի փոշի - 3 ճ/գդ
- ձվի սպիտակուց - 1 հատ
- դարչին - ըստ ցանկության
- Ինչպես նաև՝
- սննդի գունանյութ - ըստ ճաշակի
Քայլերի հաջորդականություն
- Առաջին խմորի համար նախատեսված բաղադրիչները լցնում ենք մեկ ամանի մեջ:
- Փափուկ խմոր ենք հունցում, սննդային թաղանթով ծածկում և 20 րոպե հանգիստ թողնում:
- Երկրորդ խմորի համար նախատեսված բաղադրիչները լցնում ենք մեկ այլ ամանի մեջ և լավ տրորում ենք:
- Փափուկ ու յուղոտ խմոր հունցում:
- Առաջին խմորը 2 հավասար մասի ենք կիսում և մեկի մեջ գունանյութ ենք լցնում:
- Սպիտակ և գունավոր գնդերը հավասար քանակությամբ գնդիկների ենք կիսում:
- Երկրորդ խմորը նույնպես կտորների ենք կիսում (պետք է առաջին խմորի սպիտակ և գունավոր գնդիկների քանակին հավասար քանակություն ստանանք):
- Առաջին խմորի սպիտակ և գունավոր խմորից կլոր լոշիկներ ենք գրտնակում և դրանց վրա դնում երկրորդ խմորի գնդիկները:
- Եզրերն ամրացնում ենք:
- Այնուհետև օվալաձև լոշիկների պես գրտնակում ենք:
- Փաթաթում ենք ռուլետի տեսքով, ծածկում սննդային փաթեթով և 20 րոպե հանգիստ թողնում:
- Այդ ընթացքում պատրաստում ենք միջուկը: Ընկույզը մանրացնում ենք, ավելացնում ենք շաքարի փոշին, ձվի սպիտակուցն ու դարչինը: Բոլոր բաղադրիչները հարում ենք, մինչև ստանանք համասեռ զանգված:
- 20 րոպե հետո ռուլետները երկարավուն գրտնակում ենք:
- Կրկին փաթաթում ենք ռուլետի տեսքով և 20 րոպեով հանգիստ թողնում:
- Ժամանակը լրանալուն պես ռուլետները կլոր գրտնակում ենք. սպիտակ լոշիկի վրա դնում ենք գունավոր լոշիկն ու վրան միջուկ լցնում:
- Եզրերն ամրացնում ենք:
- Գնդիկներ ենք ձևավորում և կարի հատվածով դեպի ներքև դնում:
- Սուր դանակով խաչաձև կտրվածք ենք անում ու կտրում բոլոր շերտերը:
- Թխվածքները դնում ենք յուղաթղթապատ տապակի մեջ և թխում մոտ 25-30 րոպե նախապես մինչև 180 աստիճան տաքացրած ջեռոցում:
- Թխվածքները չենք կարմրացնում:
- Ահա և վերջ:
Համեղ ու յուրահատուկ թխվածք :
Ի դեպ, եթե ձեռքի տակ քունջութ կամ արևածաղկի սերմեր ունեք, ապա վերջիններս նույնպես կարող եք օգտագործել թխվածքի միջուկի մեջ 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք:
shat gexecik tesq uni, hamnel indz tvum e axorjeli klini.shnorhakalutyun dzez vor nman hamex ev axorjali baxadratomser eq arajarkum. es misht hetevum em dzer baxadratomserin.
Անչափ շնորհակալ ենք: Նման բարձր գնահատանքը մեզ պարտավորեցնում է էլ ավելի հետաքրքիր բաղադրատոմսեր ներկայացնել 🙂
ES AYSOR PORCECI PATRASTEI BAYC XMORY VOCH MI KERP CHSTACVEVC,VOROVHETEV MIAYN KARAGOV EV ALYUROV NMAN XMOR CHER STACVI,HARGELI SHEF XOHARAR KBACATREQ DSER XMORI GAXTNIQY VOCH MEKIN XORHURD CHEM TA PATRASTEL VOROVHETEV BAXADRATOMSY LIARJEQ CHE
Բարև Ձեզ հարգելի մասնակից: «Լոտուս» պատրաստելու համար մեզ երկու խմոր է անհրաժեշտ, առաջինը համեմատաբար ավելի փափուկ է ստացվում, իսկ երկրորդը՝ փոքր-ինչ ավելի պինդ:
Հնարավոր է՝ ալյուրը նախատեսվածից շատ եք ավելացրել, այդ իսկ պատճառով էլ խմորը պինդ է եղել և չի բարձրացել:
Բարև Ձեզ շնորհակալ եմ գեղեցիկ և համեղ բաղադրատոմսերի համար,պատրաստել եմ շատ լավ ստացվեց)))
եթե հնարավոր լիներ կուղարկեի նաև իմ պատրաստած լոտուսի լուսանկարը
Բարև Ձեզ, Տաթևիկ ջան, շատ ուրախ ենք, որ հավանել եք ու պատրաստել: Տաթևիկ ջան, գրանցվեք մեր ֆորումում http://www.cooks.am/wp-login.php?action=register և տեղադրեք Ձեր պատրաստած ուտեստների բաղադրատոմսերն ու լուսանկարները, որոնք էլ հետագայում կտեղադրենք մեր ֆորումի ֆեյսբուքյան էջում 🙂
Knereq isk arajin xmori mej sar@ jur petq e lcnel?
Բարև Ձեզ, պետք է սառը ջուր լցնենք 🙂
Karox eq asel mek japabajnic qani lotus e linum?
Բարև Ձեզ հարգելի մասնակից, մեկ չափաբաժնից ստացվում է մոտավորապես 12 Լոտուս 😉
Shat hamex e.uxaki shertery dzer nkari nman bacvac jexan
Բարև Ձեզ Նանե ջան, հնարավեր է՝ խմորը փոքր-ինչ պինդ եք արել:
Indz mot shertavor xmory @ndhantapes ji stacvum .jgitem inj anem
Նանե ջան, ահա այստեղ կարող եք գտնել շերտավոր խմոր պատրաստելու ճիշտ ցուցումներն ու նրբությունները՝
http://www.cooks.am/%D5%B7%D5%A5%D6%80%D5%BF%D5%A1%D5%BE%D5%B8%D6%80-%D5%AD%D5%B4%D5%B8%D6%80-%D5%A1%D5%BC%D5%A1%D5%B6%D6%81-%D5%AD%D5%B4%D5%B8%D6%80%D5%AB%D5%B9%D5%AB/
Mersi anpayman kporcem
🙂
Mets gexagitakan hajuyq em stanum dzer patrastacnern nayelov, aysqan bazmatesakutyun ! Mec varpet eq, nkarich, naev qandakagorc! Apreq ev ayspes sharunakeq, hajoxutyun Dzez!!!
Անչափ շնորհակալ ենք Ձեզ Կարինե ջան 🙂
Շատ համեղ տեսք ունի….կարծում եմ համնել հրաշալի կլինի
Փորձեք Հեղինե ջան, վստահ ենք՝ կհավանեք 🙂
Barev dzez indzel anchap dur ekav ays hrashali u hamex txvackexen@. Knereq isk karoxeq hratarakel sufleneri tesaknern u nranc patrastman yexanakner@.
Բարև Ձեզ, անչափ շնորհակալ ենք բարձր գնահատանքի համար: Այո, շուտով այդ մասին նույնպես հոդված կտեղադրվի 🙂