Չորացրած սմբուկ՝ ձմռան համար
Բաղադրիչներ
- սմբուկ - ըստ ճաշակի
Քայլերի հաջորդականություն
Սմբուկը շատ տանտիրուհիների կողմից սիրված բանջարեղեն է, որից մեծ քանակությամբ անհավատալիորեն համեղ ու ախարժալի ուտեստներ կարելի է պատրաստել: Սմբուկը շոգեխաշում են, տապակում, ավելացնում ապուրներին, սոտեին ու թխվածքաճաշերին: Նրանց հիմքով նաև իտալական պիցցա են պատրաստում: Բայց այն սեզոնային բույս է ու ունակ չէ երկար պահպանվել: Ահա թե ինչու հարկավոր է պահուստել այն: Կարելի է ձմռան համար չորացնել դրանք ու հետո լիարժեք օգտագործել թխվածքճաշերում, սոտեներում, բանջարեղենային խառնուրդներում, ապուրներում, խավիարներում ու ռագուներում:
Չորացման գործընթացը:
Չորացնելը կապույտ բանջարեղենի պահպանման ամենահաջող եղանակներից է համարվում: Դրա արդյունքում պտուղները կորցնում են խոնավությունն ու չափսերով չոքրանում, ինչը թույլ է տալիս մեծ քանակով պատրաստել: Բացի այդ՝ չորացված սմբուկը երկար ժամանակ պահպանում է համային օգտակար հատկությունները:
Սմբուկի չորացման մի քանի բաղադրատոմս կա: Օրինակ՝ ռագուի համար հարմար է չորացնել ոչ մեծ խորանարդիկներով: Ձողիկաձև կտրտած սմբուկըկարելի է օգտագործել տարբեր աղցաններս: Կիսած որպես չորացրած սմբուկը լցոնում են մսային լցոնով: Չորացված սմբուկը ցանկացած ուտեստում օգտագործելու համար անհրաժեշտ էվրան նախապես մաքուր սառը ջուր լցնել ու թողնել 2-3 ժամ: Մեծացող պտուղները կարելի է օգտագործել ըստ հայեցողության:
Ինչպե՞ս պատրաստել:
- Ընտրում ենք անթերի պտուղներ: Կեղևահանում ենք:
- Կտրտում ենք շրջանաձև կամ ոչ մեծ ձողիկների տեսքով: Երկրորդ դեպքում ավելի հեշտ է չորացնելը:
- Կտորները դասավորում ենք ցանցի վրա՝ ջերմաստիճանը դնելով 70 աստիճանի վրա:
- Բանջարեղենն էլեկտրական չորանոցում պատրաստում ենք 3-5 ժամ՝ մինչև պտուղների չափսերը փոքրանան ու կշիռը թեթևանա: Եթե վառարանում ենք պատրաստում, դնում ենք «կոնվեկցիա» ռեժիմի վրակամ մի փոքր բացում ենք ջեռոցի դուռը:
- Չոր սմբուկը պահում ենք ապակե կամ պլաստիկ տարայի մեջ՝ փակ կափարիչով: Կարելի է դրա համար օգտագործել նաև քաթանե փոքրիկ պարկ: Նման եղանակով պահպանված բանջարեղենը երկար ժամանակ կպահպանի համային ու հոտային որակները:
Չորացում բնական եղանակով:
Սմբուկը կարելի է և չորացնել սենյակային ջերմաստիճանում՝ 4-5 օրվա ընթացքում: Սակայն դա մի քիչ ժամանակատար է: Կտրտած բանջարեղենն անհրաժեշտ է պարբերաբար շրջել: Բացի այդ՝ նաև կարևոր է պաշտպանել արևի ուղիղ ճառագայթներից ու ուժեղ քամուց:
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք: