- Yield: 1 ժամ անց
- Prep Time: 20 minutes
- Cook Time: 10-15 minutes
Չոր թխվածքաբլիթ “Գալետ”
Բաղադրիչներ
- ալյուր - 100 գր (բարձր կարգի)
- օսլա (крахмал) եգիպտացորենի - 30 գր
- բուսայուղ - 2 ճ/գդ
- շաքարավազ - 2 ճ/գդ
- կաթ - 1 ճ/գդ
- ձու - 1 հատ
- վանիլին - 1/2 թ/գդ
- փխրեցուցիչ - 1/2 թ/գդ
- աղ - 1 պտղունց
Քայլերի հաջորդականություն
- Ալյուրը, փխրեցուցիչն ու օսլան խառնում ենք իրար։
- Ամանի մեջ ենք լցնում մնացած բաղադրամասերը` բուսայուղը, վանիլինը, շաքարավազը, կաթը, ձուն և աղը։
- Ձեռքի խառնիչով հարում ենք մինչև համասեռ դառնա և թեթև փրփրի։
- Աստիճանաբար ավելացնում ենք չոր խառնուրդը, սկզբում գդալով խառնելով։
Այնուհետև ձեռքերով գնդում ենք և մի քիչ հունցում։ Եթե խմորը դեռ կպչուն է, կարող ենք անհրաժեշտության դեպքում ալյուր ավելացնել։ Պետք է փափուկ, առաձգական և ձեռքերին չկպչող խմոր ստանանք։
- Այնուհետև խմորը բարակ շերտով գրտնակում ենք, այն բավականին բարդ է գրտնակել, քանի որ շատ քիչ յուղ է պարունակում իր մեջ։ Կարող ենք անմիջապես շրջած տապակի վրա գրտնակել։ Դա շատ հարմար է, քանզի խմորը տեղափոխելու կարիք չի լինի։ Ցանկության դեպքում կարող ենք սեղանի վրա գրտնակել, այնուհետև թիակով տեղափոխել տապակի վրա: Խմորը պետք է մոտ 2 մմ հաստությամբ շերտով գրտնակել։ Այդպես թխվածքաբլիթը ավելի խթրխրթան կլինի (պետք է հաշվի առնել, որ փխրեցուցիչի հաշվին, այն բարձրանալու է)։ Այս նկարում նկատելի է, որ շերտը տեղ-տեղ թափանցիկ է։
- Ձևամաններով կամ դանակով ուղղանկյունաձև կտրատում ենք։
- Յուրաքանչյուր կտրած թխվածքաբլիթը պատառաքաղով ծակում ենք և տեղափոխում մինչև 180 աստիճան տաքացրած ջեռոցի մեջ։ Թխում ենք 10-15 րոպե, կախված ջեռոցից։ Հենց թեթևակի ոսկեգույն դառնա, ուրեմն պատրաստ է։
- Ահա պատրաստի թխվածքաբլիթը։
Ի դեպ, երեխաների համար պատրաստելիս, կաթը կարող ենք ջրով փոխարինել, շաքարավազի քանակությունը կարող ենք նվազեցնել, իսկ վանիլինն, առհասարակ, հանել 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք:
mersi. shat hesht u hamex baghadratoms e
Շատ լավ է Լուսինե ջան, ուրախ ենք, որ Ձեզ դուր է եկել 🙂
Shat hamov xmora. Ahavor pxrun u nurb. Vaxenumei chor liner poqriks djvaranar utel bayc voch. Yes amen pechenu vra mi gtal muraba dreci yelaki shat hamov stacvec. Menak asem patrastoxnrin vor imanaq es qanakov ahavor qich pechenineren durs galis. Xmore mi bur xmor stacvec est chapabajinneri. Yete mi qani hogi en utelu lav klini erku angam avel lcnel amen inchic
Mersi recepti hamar
Շատ ուրախ ենք, որ լավ է ստացվել հարգելի Արփի ջան 🙂