- Yield: 30 րոպե անց
- Prep Time: 35-40 minutes
- Cook Time: 30-35 minutes
Չրերով և դարչինով ռուլետ
Բաղադրիչներ
- Խմորի համար՝
- ալյուր - 1,5-2 բաժակ
- ձիթայուղ - 1/2 բաժակ
- ջուր - 1/3 բաժակ
- եղեգնաշաքար - 2 ճ/գդ
- կիտրոն - 1 թ/գդ (կեղև)
- Միջուկի համար՝
- շաքարավազ շագանակագույն - 1 ճ/գդ
- ընկույզ - 30 գր
- նուշ - 50 գր
- պնդուկ - 50 գր
- խնձոր - 1 հատ (ոչ շատ հյութեղ)
- չամիչ - 30 գր
- բալ - 50գր (չիր կամ թարմ վիճակում)
- թուզ - 3 հատ (չիր կամ թարմ թուզ)
- դարչին - 1 թ/գդ
- հիլ(кардамон) - 1/3 թ/գդ
- կիտրոն - 1 թ/գդ (կեղև)
- շաքարի փոշի
Քայլերի հաջորդականություն
- Պատրաստում ենք խմորը: Ամանի մեջ ենք լցնում մաղած ալյուրը։ Ավելացնում ենք շաքարավազը, կիտրոնի կեղևը և խառնում ենք։
- Ավելացնում ենք ջուրն ու ձիթայուղը։
- Առաձգական խմոր ենք հունցում։ Խմորը սննդային թաղանթով ծածկում ենք և տեղափոխում ենք սառնարանը։
- Այդ ընթացքում պատրաստում ենք միջուկը։ Նուշի վրա եռման ջուր ենք լցնում և մի քանի րոպե հանգիստ թողնում։ Այնուհետև սառը ջրով ցողում ենք և կեղևազրկում, որից հետո միկրոալիքային վառարանում չորացնում ենք։ Ընկույզը թեթևակի բովում ենք, պնդուկի կեղևը հանում ենք։
- Չրերը լվանում ենք, եռման ջրի մեջ լցնում, քամում և չորացնում։ Թուզը` չամիչի չափ կտորների ենք բաժանում։ Ընկույզը դանակով մանրացնում ենք (ոչ շատ խոշոր)։ Հիլը մանրացնում ենք։
- Ընկուզեղենն ու չրերը խառնում ենք։ Խնձորը մաքրում ենք։
- Թեթևակի ալրապատ մակերեսի վրա խմորը բարակ շերտով գրտնակում ենք։ Վրան օսլա ենք ցանում։ Ավելի լավ է դա անել սիլիկոնային գորգի կամ վուշե սրբիչի վրա։
- Խնձորը անցկացնում ենք մեծ քերիչով և ավելացնում ենք միջուկի մեջ։ Բոլոր բաղադրիչները խառնում ենք։
- Միջուկը տարածում ենք խմորի վրա։
- Վրան աղացած հիլ ենք լցնում, դարչինը և շաքարավազը (եթե ավելի քաղցր եք սիրում, կարող եք 1 ճ/գդ շաքարավազ էլ ավելացնել) և կիտրոնի կեղևը։ Ուղղանկյունաձև խմորի եզրերը 1,5-2 սմ ծալում ենք։
- Սիլիկոնի գորգի կամ սրբիչի օգնությամբ խմորը ռուլետի տեսքով փաթաթում ենք։
- Ռուլետը զգուշորեն տեղափոխում ենք տապակի վրա։ Թխում ենք 30-35 րոպե 180 աստիճան տաքացրած ջեռոցում` մինչև ոսկեգույն երանգ ստանանք։
- Պատրաստի ռուլետը 0,5 ժամով տեղափոխում ենք ցանցի վրա և սրբիչով ծածկում։
- Պատրաստի ռուլետի վրա շաքարի փոշի ենք ցանում։ Զգուշորեն կտրում ենք և թեյի հետ մատուցում։
Այս ռուլետի հիմքում իտալական խոհանոցի «Serpentone delle monache» բաղադրատոմսն է, որը թարգմանաբար նշանակում է «Միանձնուհիների Օձը»։ Իտալիայում այսպիսի ռուլետ պատրաստելիս գալարաձև տեսք են տալիս և բալով ու ընկույզով պատկերում օձի աչքերն ու լեզուն 🙂
Թողնել պատասխան
Մուտք եղեք: