- Yield: 10 րոպե անց
- Prep Time: 20 minutes
- Cook Time: 30 minutes
Պաելյա
Բաղադրիչներ
Քայլերի հաջորդականություն
- Բոլոր բաղադրիչները եփում ենք ու լցնում ենք առանձին ամանների մեջ։ Քրքումի վրա եռացրած ջուր ենք լցնում։
Գրիլը միացնում ենք, և վերևամասում մեծ թավա ենք դնում։ Թավան տաքանալուց անմիջապես հետո ավելացնում ենք սոխը, սխտորը և տապակում ենք մինչև փափկեն։ Ավելացնում ենք կտրատած հավի միսը և բոլոր կողմերից կարմրացնում ենք։
- Ավելացնում ենք քաղցր տաքդեղն ու լոլիկները։ Այդ ամենը 2-3 րոպե տապակում ենք։ Ավելացնում ենք լվացած բրինձը և տապակում ենք մինչև այն թափանցիկ դառնա։ Լցնում ենք արգանակն ու հասցնում ենք եռման աստիճանի։
- Թավայի պարունակությունը խառնում ենք, ավելացնում ենք ծովամթերքները, ոլոռը և մնացած արգանակն ու քրքումը (ջրի հետ միասին, որում քրքումը թրջել ենք)։ Ցանկության դեպքում կարող ենք մի քիչ պապրիկա ավելացնել։ Աղ ու սև պղպեղ ենք ավելացնում և լավ խառնում ենք։ Շատ խառնել չի կարելի։
- Սպասում ենք այնքան, մինչև ջուրը գոլորշիանա։ Այնուհետև կրակի վրայից վերցնում ենք, մոտ 10 րոպե հանգիստ ենք թողնում և մատուցում։ Բարի ախորժակ։
Այսպիսով, շատ համեղ Պաելյա , որը կարող ենք մատուցել ճաշին և ընթրիքին` հաճելիորեն զարմացնելով հյուրերին և տան անդամներին 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք:
Shat lava es patrastelem
Շատ ուրախ ենք, որ Ձեզ մոտ լավ է ստացվել 🙂
Hargeli Cooks.am Paellan ( paeya) ispanakan uteliq e ☺
համամիտ ենք 🙂