- Yield: 3 ժամ անց
- Prep Time: 15 minutes
- Cook Time: 2-4 minutes
Պահքային բրաունի
Բաղադրիչներ
Քայլերի հաջորդականություն
- Ալյուրը մաղում ենք։
- Ավելացնում ենք կակաոն, սոդան, շաքարավազը, փխրեցուցիչը և ըստ ցանկության` վանիլին։ Բայց շոկոլադի համը գերակշռում է, այնպես, որ կարող ենք վանիլին չավելացնել։
- Ավելացնում ենք խնձորի խյուսը։ Կարող ենք վերցնել խնձորի, ծիրանի և դեղձի մրգային խյուս և խառնել իրար։ Խյուսը կարող է լինել, ինչպես պետական, այնպես էլ տնային պայմաններում պատրաստված։ Կարող ենք վերցնել կոմպոտի մեջ լցված մրգերը և բլենդերով հարել։ Կարևորն այն է, որ խյուսի չափաքանակը չչարաշահենք, այլապես խմորը ծանր կլինի։ Այդ դեպքում շոկոլադե սալիկներ կստանանք` առանց պղպջակների։
- Եթե խմորը թանձր է, կարող ենք մի քիչ ջուր ավելացնել։ Պետք է թթվասերի պնդության խմոր ստանանք, բայց միևնույն ժամանակ խմորը պետք է թեթև և օդեղեն լինի։ Լցնում ենք սիլիկոնե ձևամանի մեջ (9,5x16,5 սմ չափի) կամ էլ կեքսերի ձևամանների մեջ (ջրով ցայած) ։
- 2-4 րոպեով տեղափոխում ենք միկրոալիքային վառարանի մեջ և ամենաբարձր ուժեղության վրա թխում ենք։ Պատրաստման ժամանակը կախված է միկրոալիքային վառարանի առանձնահատկություններից։ Պատրաստի բրաունիի վերևամասը պետք է չոր լինի և թեթևակի զսպանակաձև։ Ահա թե ինչ է ստացվում։
- Թողնում ենք սառչի և հանում ենք ձևամանից։ Եթե մեծ ձևամանի մեջ ենք թխել մի քանի կտորների ենք բաժանում։ Կարող ենք շաքարի փոշի ցանել կամ այլ կերպ ձևավորել։
Չափի մեջ թաց, զսպանակաձև, բուրավետ, մրգային թեթևակի նոտաներով շոկոլադային բրաունիները կարող ենք պատրաստել և ընկույզով և առանց ընկույզի, երկու դեպքում էլ այն շատ համեղ է 🙂
Ի դեպ, ճիշտ կլինի բրաունին մի քանի ժամ սառնարանում թողնել, որպեսզի ավելի հեշտ կտրվի և համն էլ ավելի ավարտուն լինի 🙂
Թողնել պատասխան
Մուտք եղեք: