- Yield: 10 րոպե անց
- Prep Time: 30 minutes
- Cook Time: 15 minutes
Պահքային թխվածքաբլիթներ
Բաղադրիչներ
- Խմորի համար՝
- ալյուր - 250-300 գր
- հյութ նարինջի - 100 մլ
- բուսայուղ - 80 մլ
- շաքարի փոշի - 40 գր
- փխրեցուցիչ - 2 թ/գ
- վանիլային շաքար - 1 թ/գ
- դարչին - 0,5 թ/գ
- նարնջի կեղև
- աղ - 1 պտղունց
- Միջուկի համար՝
- խնձոր - 500 գր
- շաքարավազ - 50 գր
- չամիչ - 50 գր
- ընկույզ - 50 գր
- դարչին - 0,5 թ/գ
- նարնջի կեղև
Քայլերի հաջորդականություն
- Նարնջի կեղևն անցկացնում ենք քերիչով, ապա քամում ենք հյութը։ Պետք է ստացվի 100 մլ հյութ։ Եթե ավելի պակաս է ստացվում, ապա կարելի է մի քիչ ջուր ավելացնել։
Պատրաստում ենք միջուկը, որի համար խնձորները կեղևահանում ու խորանարդաձև կտրատում ենք։ Լցնում ենք խորը կաթսայի մեջ, ավելացնում ենք շաքարավազն ու 2-3 ճ/գ ջուր։ Եփում ենք 15-20 րոպե, քանի դեռ խնձորները չեն փափկել։ Եթե խնձորները թթու են, ապա շաքարավազի քանակը կարելի է ավելացնել։
Այնուհետև ավելացնում ենք չամիչը, մանրացրած ընկույզը, դարչինը և նարնջի կեղևի մի մասը։
- Ստացված զանգվածը խառնում ենք։
- Պատրաստում ենք խմորը, որի համար տարայի մեջ լցնում ենք նարնջի հյութը, բուսայուղը։ Ավելացնում ենք շաքարի փոշին, վանիլային շաքարը, դարչինը, նարնջի կեղևի մնացած մասը, աղը և խառնում ենք։
- Առանձին տարայի մեջ խառնում ենք ալյուրն ու փխրեցուցիչը, ապա մաս-մաս լցնում ենք մնացած բաղադրիչների վրա ու խառնում։
- Սեղանը պատում ենք ալյուրով, խմորը դնում ենք վրան ու փորձում ստանալ փափուկ, թեթևակի յուղոտ ու ձեռքերին չկպչող խմոր։ Ստացված խմորը բացում ենք ու բաժակի օգնությամբ փորձում ստանալ փոքրիկ շրջանակներ։
- Փոքրիկ խմորաշերտերի մի կողմում լցնում ենք միջուկը։
- Մյուս կողմը վրա ենք բերում ու ծայրերն ամրացնում։
- Թխվածքաբլիթները դնում ենք յուղաթղթապատ ձևամանի մեջ ու թխում 10-15 րոպե 200 աստիճան տաքացրած ջեռոցում։
- Պատրաստ լինելուց հետո հանում ենք ջեռոցից ու թողնում ենք, որ սառչի։
Նրբահամ թխվածքաբլիթները մատուցում ենք սառը վիճակում 1 բաժակ տաք թեյի հետ։
Թողնել պատասխան
Մուտք եղեք: